Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Ներդ­վե­լ է հե­ռա­կա ուսուց­ման հա­մա­կար­գը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր, Սլովակիա՝ Սլովակյան ազգային ապստամբության տարելիցի օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ՆԳ-ի հատուկ նշանակության ուժերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

886- վախճանվել է Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Ա-ն:

1827 – ռուս-պարսկական պատերազմի (1826—1828) ընթացքում տեղի է ունեցել Օշականի (Աշտարակի) ճակատամարտը պարսկական գահի ժառանգորդ ԱբբասՄիրզայի զորքի և գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև:

1897 – ծնվել է նկարիչ Լևոն Գևորգի Գենչը (Գենչղլյան):

1899 – ծնվել է բեմանկարիչ և քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխարարյան):

1938 –ԽՍՀՄ-ում (նաև Հայաստանում) մտցվել է բուհերում հեռակա սովորելու օրենքը:

1951 – ծնվել է դերասան Հարություն Մովսիսյանը:

1953- վախճանվել է դերասան և ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:

1968 – Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։

1990 - Երևանում սպանվել են առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչ, Հայաստանի ազգային հերոս, ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը, և ազատամարտիկ, ազգային-ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս Վիտյա Այվազյանը։

2002- միավորման նպատակով ընդդիմադիր կուսակցությունների գրեթե մեկ շաբաթ տևած բանակցությունները ավարտվել են և, ըստ ՀԺԿ-ի գրասենյակի հայտարարության, վերջնական համաձայնության են եկել 14 կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչներ:

2006- Հայաստանը վերջին հրաժեշտն է տվել Սիլվա Կապուտիկյանին: 2018- Ֆրեզնոյում բացվել է Վիլ յամ Սարոյանի տուն-թանգարանը:

ԱՇԽԱՐՀ

1541- օսմանյան զորքերը գրավել են հունգարական թագավորության մայրաքաղաք Բուդան:

1619 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բատիստ Կոլբերը:

1632 – ծնվել է բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա Ջոն Լոկը:

1698 –Պետրոս Մեծը հրամայել է իր ենթականերին՝ սափրել մորուքները և կրել եվրոպական զգեստ:

1756 – Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդն իր 60 հազարանոց բանակով ներխուժել է Սաքսոնիա՝ սկիզբ դնելով 7-ամյա պատերազմին (1756—1763):

1758 –ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում ստեղծվել է առաջին հնդկացիական ռեզերվացիան:

1780 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը:

1799 – վախճանվել է Հռոմի պապ Պիոս 6-րդը (1775—1799):

1831 - Մայքլ Ֆարադեյը բացահայտել է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:

1862– ծնվել է բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբել յան մրցանակակիր Մորիս Մետերլինկը:

1883 –Օտտավայում Թոմաս Ախերնը ցուցադրել է առաջին էլեկտրական սղոցը:

1885 – գերմանացի ինժեներ Գոտլիբ Դայմլերը արտոնագրել է մոտոցիկլը:

1897– Բազելում տեղի է ունեցել առաջին սիոնական կոնգրեսը։

1907- Քվեբեքում փլուզվել է կառուցվող կամուրջը, որի արդյունքում զոհվել է 75 աշխատող:

1915– ծնվել է շվեդ նշանավոր դերասանուհի Ինգրիդ Բերգմանը (վախճանվել է 1982 թվականին՝ իր ծննդյան օրը)։

1929-գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը ավարտել է իր առաջին շուրջերկրյա թռիչքը:

1941 - նացիստական Գերմանիան զավթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը:

1946 – ծնվել է ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Բոբ Բիմոնը:

1949 թ. – ԽՍՀՄ-ում՝ Սեմիպալատինսկում, փորձարկվել է առաջին ատոմային ռումբը` ՌԴՍ-1-ը։

1958 –ծնվել է Մայքլ Ջեքսոնը։

1982– Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի ծանր իոնների ինստիտուտում հայտնաբերվել է պարբերական աղյուսակի 109-րդ քիմիական տարր մայտներիումը։

1995-մահափորձ է իրականացվել Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի դեմ:

2001- հայտնաբերվել է երկարակյացության գենը:

2004- Աթենքում տեղի է ունեցել 27-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը:

2012– Լոնդոնում սկսվել են 15-րդ ամառային պարալիմպիկ խաղերը:

Կամո Խաչիկյան

 

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը