Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձերբակալման իրավաչափ նպատակ չեմ տեսնում, նախատեսում եմ բողոքարկել․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման իրավաչափ նպատակ չեմ տեսնում, փաստաբանական թիմը նախատեսում է դատարանում վիճարկել ձերբակալման որոշման իրավաչափությունը։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, ասաց Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ԱԱԾ շենքի դիմաց հրավիրված ճեպազրույցի ժամանակ։

Փաստաբանը նշեց, որ օրենսդրությամբ նախատեսվում է անձին ձերբակալել՝ կանխելու համար հանցագործությունը կամ հանցագործությունից անմիջապես հետո, եթե կան կասկածներ, որ անձը կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից կամ փախուստի դիմել։ Մինչդեռ, ըստ փաստաբանի, ենթադրյալ չարաշահումները կատարվել են 2010, 2016 թվականներին, այսինքն՝ դրանք կանխելու նպատակ չէր կարող դրվել, եւ բացի այդ՝ առաջին իսկ զանգից հետո Գերմանիայում բուժում ստանող Գագիկ Խաչատրյանը վերադարձել է Հայաստան եւ ներկայացել իրավապահ մարմիններին։

Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն առավոտից հետախուզական գործողություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի բնակության հասցեներում․ «Իմ գնահատմամբ, էնպիսի առարկաներ չկային, որ գործի համար էական նշանակություն ունենային, հայտնաբերել են օրինական կարգով Գագիկ Խաչատրյանին պատկանող զենքեր, մեծ հաշվով այդքանը։ Գործին առնչվող փաստաթղթեր էին ման գալիս, որոնք չկային հետեւաբար առգրավում չի եղել»։ Խոշոր գումարներ, ասաց, չեն հայտնաբերվել, միայն «առօրյա գումարներ»։

Երեմ Սարգսյանը նաեւ նշեց, որ չնայած բերման ենթարկելու արձանագրություն է կազմել, սակայն Գագիկ Խաչատրյանը բերման չի ենթարկվել, նա իր կամքով է ներկայացել ԱԱԾ։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրները բավականին լուրջ են․ «2015 թվականից առնվազն 4 վիրահատություն է տարել։ Ողնաշարի, պարանոցի հատվածի հենաշարժողական խնդիրներ ունի, կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ հետագա բուժումը չշարունակելու դեպքում կարող է հաշմանդամության հանգեցնել։ Սրանք հիմնավոր փաստաթղթեր են, որոնք ներկայացվել են նաեւ վարույթ իրականացնող մարմնին։ Կարծում եմ, որ էստեղ պետք է խիստ զգուշավորություն ցուցաբերի վարույթն իրականացնող մարմինը, քանի որ այդ հիվանդությունները բավականին ծանր են, եւ այսօր վարույթն իրականցնող մարմինը ինքն էլ ականատես է եղել այդ բարդություններին։ Գագիկ Խաչատրյանը նաեւ Հայաստանում է որոշակի հետազոտություններ անցել եւ արձանագրվել է, որ հիվանդությունների վատթարացում է գնում։ Գերմանիայի կլինիկայի պրոֆեսորի տեղեկանք կա, որ նա պետք է պարտադիր բժշկական հսկողության տակ լինի, որովհետեւ այդ հիվանդությունները անկանխատեսելի ելք են ունենում»։

Երեմ Սարգսյանը նշեց, որ պարբերաբար դիմել են վարույթ իրականացնող մարմնին, որպեզի Գագիկ Խաչատրյանին թույլ տան կարճաժամկետ մեկնել բուժման․ «Այս պահին դեռ պատասխան չունենք»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով