Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվել է մեկնարկային մենամարտում. ԵԱ
ՍՊՈՐՏՄադրիդում ընթացող կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Անուշ Գրիգորյանը պարտվել է առաջին մենամարտում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։
Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության չեմպիոնը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ պարտվել է սերբ մրցակցի եւ լքել պայքարը:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը:
64 կգ քաշային բռնցքամարտիկը օգոստոսի 28-ին կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



