Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքապետի հրահանգի պատճառով Երեւան հասնելու ուղեվարձը քաղաքացու համար 1000 դրամով ավելանում է. Թագուհի Թովմասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակիչներից բողոք եմ ստանում մարզից Երեւան իրականացվող ուղեւորափոխադրումների երթուղու փոփոխության վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում»:

 

Նա, մասնավորապես, գրել է. «Ի՞նչն է խնդիրը։ Եթե նախկինում մարդիկ կարողանում էին հասնել Երեւանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայան, ապա Երեւանի քաղաքապետի հրահանգի արդյունքում այժմ կարողանում են հասնել միայն «Հյուսիսային» ավտոկայան, որտեղից ստիպված լրացուցիչ գումար են ծախսում՝ նվազագույնը 1000 դրամ՝ տաքսիով Երեւան հասնելու եւ իրենց առօրյա խնդիրները լուծելու համար։ Ստացվում է, որ Երեւան հասնելու ուղեվարձը քաղաքացու համար ամենաքիչը 1000 դրամով ավելանում է։ Ինչո՞ւ տաքսիով, որովհետեւ շատ դեպքերում մարդիկ մարզից գալիս են մեծ պայուսակներով, ծանր բեռներով եւ քաղաքային տրանսպորտից տեխնիկապես հնարավոր չի լինում օգտվել։

 

 

Միանգամայն գիտակցելով Երեւան քաղաքի գերբեռնվածության խնդիրն ու բեռնաթափման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, միաժամանակ պետք է ընդգծել, որ դրանք չպետք է իրականացվեն այլոց իրավունքների հաշվին։

 

Հակառակ դեպքում ստեղծվում է իրավիճակ, որ մարդիկ գումար են վճարում Երեւան հասնելու համար, բայց չեն հասնում։

 

Բացի այդ, քաղաքապետի հրահանգը, որն, ի դեպ, բխում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից, այն է՝ «Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երեւան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայնեցնելով Երեւանի քաղաքապետի հետ», մեկ այլ գլոբալ խնդիր էլ է առաջացնում․

 

Միջքաղաքային երթուղիների նկատմամբ գործադրվող այսպիսի ճնշումն աստիճանաբար հանգեցնելու է վերջիններիս գործունեության դադարեցման, ինչպես օրինակ տեղի ունեցավ մի քանի մարզերի բնակավայրերի երթուղիների հետ, երբ երթուղիներին փոխարինեցին անօրեն դաշտում «թաքուն» աշխատող տաքսիները։

 

Կարծում եմ՝ նպատակահարմար է որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել, թե քանի քաղաքացու իրավունք է ոտնահարվում, եւ ինչ հարց է լուծվում դրա դիմաց։ Օրինակ Վարդենիս-Երեւան ուղեւորափոխադրումներն իրականացնում են 12 մեքենաներ, որոնցից հազիվ թե 10-ը աշխատեն օրվա մեջ։ Արդյո՞ք 10 մեքենայի արգելքով բեռնաթափվելու են մայրաքաղաքի փողոցները։

 

Այսպիսով, եթե Երեւանի քաղաքապետի այս հրահանգն անկասելի է, ապա մարդկանց այս կերպ ոտնահարված իրավունքների վերականգնումը Երեւանի քաղաքապետարանի համար անհրաժեշտություն է դառնում՝ ապահովելու «Հյուսիսային» ավտոկայանից դեպի Երեւան բնակիչների անվճար տեղափոխությունը՝ մեծ ուղեբեռների հարմարավետ տեղափոխման հնարավորությամբ։

 

Հուսամ, խնդիրը կլուծվի փոխընկալելի տարբերակով, եւ մարդիկ ստիպված չեն լինի մայրուղին փակելով հարց բարձրաձայնել ու լուծել»:

 

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան