Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համարում

ԼԱՅՖ

Խոյ: Անխտիր բոլորին վստահել չարժե: Այսօր կարող են մոլորեցնել ձեզ, հեշտությամբ հունից հանել: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Ձեր քայլերում առավել զգույշ եղեք: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Օրվա առաջին կեսնին ստեղծագործական ներուժը մեծ է: Եթե այն ճիշտ ուղղությամբ օգտագործեք, ապա դրական լիցքերի կստանաք: Հնարավոր են նոր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց , ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Սիրելիին մի ձանձրացրեք ձեր կասկածներով, քնքուշ ու համբերատար եղեք:

Ցուլ: Ամեն բան լավ կդասավորվի, ձեզնից պահանջվում է հանգստություն պահպանել և օրվա առաջին կեսին վեճերի մեջ չներքաշվել: Զգացմունքային դաշտն անկայուն է: Հարազատներին, ընտանիքի անդամներին վերաբերող լուրերը կուրախացնեն: Ոմանց առջև, անսպասելիորեն, գործնական նոր հնարավորություններ կբացվեն: Եվ այդ ամենը շնորհիվ մի մարդու, ում երբևէ օգնել եք:

Երիտասարդ Ցուլերի համար հետաքրքիր օր է սպասվում: Անձնական հարաբերություններում ձեռք կբերեք նոր փորձ, ինչը հետագայում օգտակար կլինի: Հրաշալի օր է սենյակային բույսեր, նաև ծաղիկներ գնելու համար, դրանք երկար ժամանակ աչք կշոյեն ու կուրախացնեն ձեզ:

Երկվորյակ: Առավոտյան որոշ խնդիրներ կծագեն, որոնք օրվա ընթացքում հեշտությամբ կլուծեք: Դրական միտումների ազդեցությունը կմեծանա և, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր մի ժամանակ շատ թանկ են եղել ձեզ համար:

Այսօր կարող եք նոր ուղևորություններ ծրագրել: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա: Հարմար օր է սպորտով զբաղվելու, մաքուր օդում ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:

Խեցգետին: Եթե հստակ ծրագրեր ունեք, ապա անհապաղ անցեք դրանց իրագործմանը, քանի դեռ հանգամանքները ձեր օգտին են դասավորվում և լուրջ խոչընդոտներ չկան: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ուշադիր եղեք անձնական իրերի հանդեպ, որևէ բան կորցնելու վտանգը մեծ է: Փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր երեկոյան գործնական կամ անձնական բնույթի հանդիպումներ են ծրագրել: Ընդհանուր լեզու կգտնեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ անսահման սիրում ու գնահատում են:

Առյուծ: Հանգիստ ու խաղաղ օր է սպասվում: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն կարող է ձանձրալի թվալ: Լի եք էներգիայով, սակայն չգիտեք, թե ինչպես այն օգտագործել: Սխալ կվարվեք, եթե օրն անցկացնեք՝ շրջաապատի մարդկանց խնդիրները լուծելով: Դա կհանգեցնի մի շարք վեճերի և տարաձայնությունների: Եթե շատ եք ուզում բարի գործ անել , ապա արեք այն, ինչ ձեզնից խնդրում են, ոչ ավելին:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր չափազանց զգայուն են և խոցելի, ինչը փոքր-ինչ կզարմացնի մտերիմներին: Փորձեք լիցքաթափվել և հանգստություն պահպանել: Զբոսանքներն օգտակար կլինեն:

Կույս: Անհանգիստ, հակասություններով լի, սակայն հետաքրքիր օր է սպասվում: Նշանի այն ներկայացուցիչները , ովքեր երազել են գլխապտույտ սիրավեպ ունենալ, անհավանական սիրային պատմության սկիզբ դնելու հնարավորություն կունենան: Այսօր կոգեշնչվեն այն Կույսերը, որոնց հոգեհարազատ է գրականությունը:

Ինքներդ ձեզ չեք խաբի, սակայն մարդկանց հետ շփումներում փոքրիկ խորամանկությունների կդիմեք, և դրանով ոչ մեկի չեք վնասի, այլ ճիշտ հակառակը: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Կարող եք ձեռք բերել զարդեր, նորաձև հագուստ:

Կշեռք: Այսօր առավել զգուշավոր եղեք: Լարված օր է սպասվում՝ լի տհաճ անակնկալներով: Նշանի շատ ներկայացուցիչներ կգժտվեն նրանց հետ, ում սիրում են, մտերիմների հետ հարաբերություններն անտանելի կդառնան: Ձեր կատակներն այսօր ճիշտ չեն հասկացվի, և ոմանց համար վիրավաորական կլինեն: Ուրիշների կյանքին խառնվելը, նրանց անձնական հարցերը քննարկելն այսօր ճիշտ չի լինի: Փորձեք լսողի դերում լինել:

Հնարավոր է լուծվեն, վերջին ժամանակներս անհանգստացնող, մի շարք հարցեր: Նոր գաղափարներ կծնվեն, որոնք կյանքի կոչելով՝ ձեր կյանքում դրական փոփոխությունների սկիզբ կդնեք:

Կարիճ: Բարեհաջող օր է սպասվում: Կհաջողվի իրագործել այն ամենն, ինչը ծրագրել էիք, և այդ հարցում աջակցության կարիք չեք ունենա: Կարող եք միանգամայն նոր գործեր ձեռնարկել, անգամ եթե դրանց մասին հստակ պատկերացում չունեք: Ձեռք կբերեք նոր համախոհներ:

Երեկոն հարմար է ոչ պաշտոնական շփումների համար այն մարդկանց հետ, որոնց հետ ֆինանսական ընդհանուր շահեր ունեք: Գործնակայն բնույթի հանդիպումը կարող է անսպասելի զարգացում ստանալ, հնարավոր է բուռն սիրային հարաբերության սկիզբ դրվի:

Աղեղնավոր: Օրը լավ կդասավորվի, միայն երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ: Մտերիմները ձեր ուշադրության և աջակցության կարիքն ունեն: Փորձեք լսել նրանց, անգամ եթե զրույցի թեման այնքան էլ ձեր սրտով չէ: Կեսօրին հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն: Կարող եք հաջող գնումներ կատարել:

Երեկոյան ժամանակ տրամադրեք ձեր առողջությանը և արտաքին տեսքին: Առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաները արդյունավետ ու օգտակար կլինեն:

Այծեղջյուր: Բարդ օր է սպասվում: Վատ միջադեպեր չեն լինի, սակայն դրական լիցքերի, հաճելի զգացողությունների պակաս կզգաք, ինչը վատ կանդրադառնա ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատի վրա: Կարևոր որոշումներ կայացնել չարժե, ցանկացած իրավիճակում հանգստություն և զգուշություն պահպանեք:

Մտերիմների հետ հարաբերությունները մարտի դաշտ են հիշեցնում: Ամեն պահ պայթյունի վտանգ կա,իսկ պատճառը ձեզ համար անհայտ է: Ամեն դեպքում,փորձեք առավել համբերատար լինել, խուսափեք ցավոտ թեմաների քննարկումից:

Ջրհոս: Օրը հանգիստ կանցնի, թույլ կտա իրագործել, շաբաթվա ընթացքում կազմած մի շարք ծրագրեր: Տեսնելով, որ դժվարին իրավիճակում եք՝ մտերիմներն անմիջապես օգնության կհասնեն: Ուրախալի լուրեր կստանաք, հնարավոր են դրամական մուտքեր:

Առավոտյան կարող եք ուղևորության մեկնել, հանդիպել ընկերներին: իսկ երեկոն ցանկալի է անցկացնել տանը՝ միայնության մեջ: Փորձեք թուլանալ, լիցքաթափվել: Այսօր թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեկան հանգստի կարիք շատ ունեք:

Ձկներ: Թյուրիմացաբար որոշ խնդիրներ կծագեն, սակայն ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի և ուրախ պահեր կպարգևի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր առավել հնարամիտ են: Հետաքրքիր մտահաղացումներ կունենան թե՛ իրենց և թե՛ ընկերների համար: Զարմանալի չէ, որ մշտապես ուշադրության կենտրոնում կլինեք, շրջապատում բոլորը կցանկանան մտերմանալ ձեզ հետ:

Նոր ծանոթություններ կհաստատեք, ֆլիրտը չեք բացառի, սակայն որևէ մեկով լուրջ տարվել չեք ցանկանա: Դա լավ կստացվի նշանի փորձառու ներկայացուցիչների մոտ, իսկ ավելի երիտասարդ Ձկները կդժվարանան խուսափել սիրահարվելուց: Այսօր ծնված զգացմունքները, հնարավոր է, փոխադարձ չլինեն:

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ Վթար՝ Սարալանջի փողոցում․ վնասվել են ավտոմեքենաներ վաճառող ընկերության ցուցադրված մեքենաները Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ) Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մխիթարյան 5 դեղ, որոնք արգելված են տալ երեխաներին․ կարող է առաջանալ ընհուպ մինչև մահԿալիֆոռնիայում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշահամալիր Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա ՄաթևոսյանՀՀ-ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն Կնճիռների հարթեցման համար Հայաստանում օգտագործվում են չգրանցված դեղամիջոցներԹուրքիայի հետախուզության ղեկավարը գաղտնի այցով մեկնել է Աթենք Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ 14-ամյա աղջիկը դանակով սպառնացել է ատամնաբույժին Կանադացի քաղաքական գործիչների համար, ինչպիսին է վարչապետ Քարնին, շատ շահավետ է ինձ ներկայացնել որպես թշնшմի՝ քանի դեռ նրանց տնտեսությունը չի փլուզվել. Թրամփ Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Սոչիի օդանավակայանում չվերթներ են հետաձգվել Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանԻրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարար Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ Կարապետյան«Դու արժանի էիր դրան». Տղամարդը կյանքից զրկել է երկու երեխաներին և զոքանչին, ապա տեսանյութն ուղարկել կնոջը Ադրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ինՍոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին «Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին 25-ամյա դայակը երեխաներին ծեծել է ու նրանց բերանը անձեռոցիկներ խցկելՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին