Երեւանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ընկերության կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 20-ի ժամը 17:00-ից օգոստոսի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժանամականահատվածում Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 6-րդ հասցեում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ- ի շենքի 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, կոմերցիոն տնօրենի աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանը դուրս են նետել, իսկ հետո միջից հափշտակել 20 հազար ԱՄՆ դոլար:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



