Ուկրաինայում հայազգի պատգամավորը վրաերթի է ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում վրաերթի է ենթարկվել Խարկովի մարզի մարզային խորհրդի հայազգի պատգամավոր Արամայիս Հովաննիսյանը, գրում է newsroom.kh.ua-ն:
Դեպքը տեղի է ունեցել օսոստոսի 21-ի երեկոյան Կիև - Խարկով – Դոլժանսկի մայրուղում: 54-ամյա Հովհաննիսյանն անվադողը փոխելու նպատակով կայանել է մեքենան և հենց այդ պահին վրաերթի ենթարկվել Chevrolet Lacetti մակնիշի մեքենայի կողմից:
Կատարվածից հետո Հովհաննիսյանն անձամբ է հիվանդանոց գնացել, որտեղ նրա մոտ կոճի կոտրվածք են ախտորոշել: Պատգամավորը բուժզննումից հետո տուն է ուղարկվել:
Նշենք, որ հայազգի պատգամավորը 2012թ.-ից ղեկավարում է «Հայկական ազգային քաղաքային համայնք» հասարակական կազմակերպությունը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



