ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



