Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Գավառում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գավառ քաղաքի՝ Միքայելյան փողոցը իր նրբանցքով, Զորավար Անդրանիկ, Գրիգոր Լուսավորիչ, Կահիրեի, Դեմիրճյան, Պետրոսյան, Շահումյան, Թորգոմյան, Օգոստոսի 23, Արծրունի Եղբայրների, Դաշտոյան, Սայադյան, Թումանյան, Զարգարյան փողոցների, Նորատուս համայնքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



