ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով 63 մարդ է զոհվել:
Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հավելելով, որ Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման ներկայացուցիչները դատապարտել են հարձակումը և հերքել իրենց կողմից ցանկացած մասնակցություն կատարվածին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Քաբուլում պայթյուն է որոտացել հարսանիքի ժամանակ: Ողբերգությունը տեղի է ունեցել Shahr-e-Dubai հանդիսությունների սրահում, որը գտնվում է մայրաքաղաքի հարավարևմտյան շրջանում: Պայթյունի պահին սրահում հարսանյաց արարողություն էր անցկացվում, որին շուրջ 1000 մարդ էր ներկա:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



