Հնդկաստանի նահանգներից մեկում ավելի քան 20 մարդ է զոհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանի Խիմաչալ Պրադեշ նահանգում ավելի քան 20 մարդ է մահացել հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղների և սողանքների պատճառով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հնդկական աղբյուրին, մահվան դեպքերից 8-ը գրանցվել են նահանգի մայրաքաղաք Շիմլայում: Ավելի քան 600 ճանապարհ շարունակում է փակ մնալ ջրհեղեղի և սողանքների պատճառով, այդ թվում և 13 խոշորագույն մայրուղիներ: Ավելի քան 1400 մարդ փրկարարական ծառայությունների օգնության կարիք ունեն, մոտ 530 բնակիչ տարհանվել է նահանգում:
Հնդկական հեռուստատեսությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրի տարբեր շրջաններում մոլեգնող մուսոնային անձրևների հետևանքով 270 բնակիչ է զոհվել վերջին երկու շաբաթում: Ամենից շատ տուժել են Կարնատակա, Մահարաշտրա, Գուջարաթ և Կերալա նահանգները:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



