Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. աստղաբանների 12 բացատրությունները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է․ Այսօր կփորձենք պարզել, թե ինչն է դրդում մարդուն դավաճանության։ Պատճառները տարբեր են և շատ բաներով կախված են մարդուց, նրա բնավորությունից, այդ պատճառով փորձենք պարզել դա Կենդանակերպի նշանների օգնությամբ։

Խոյ

Խոյերին չի կարելի դավաճանների թվին վերագրել։ Սովորաբար նրանք շատ հիմնավոր են ընտրում իրենց զուգընկերոջը և եթե հավատարմության երդում են տալիս, ապա այլևս չեն դրժում այն։ Միակ բանը, որ կարող է Խոյին դրդել դավաճանության դա վրեժն է։ Բայց այս դեպքում նրանք դա հրապարակային են անում, առանց թաքցնելու, որպեսզի դաս տան զուգընկերոջը, իսկ հետո բաժանվում են։

Ցուլ

Ցուլի բնավորության մեջ դավաճանությունը բացակայում է։ Սա բարոյապես կայուն նշան է, որն իր սիրելիին մեկընդմիշտ է ընտրում։ Ավելին, իմանալով իր երկրորդ կեսի դավաճանության մասին, Ցուլը պատրաստ է լինում ներել նրան, միայն թե չբաժանվի իր կեսից։

Սակայն եթե սառը հարաբերությունները շարունակվում են և այդ ընթացքում հորիզոնում մեկ ուրիշն է հայտնվում, ավելի ըմբռնող և համախոհ, Ցուլը կարող է տրվել գայթակղությանը։ Սակայն այս դեպքում նա այլևս չի վերադառնում իր հին զուգընկերոջ մոտ։

Երկվորյակներ

Երկվորյակների երկակի բնույթը կարծես հուշի, որ նրանց մոտ ամեն բան պետք է զույգով լինի, այդ թվում նաև սեռական զուգընկերները։ Ինչ–որ չափով դա հենց այդպես է, քանի որ այս նշանի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ գոնե մեկ անգամ դավաճանել է իր զուգընկերոջը։

Սակայն Երկվորյակը պոտենցիալ դավաճանող չէ, որը տենչում է սեռական բավականության։ Որպես կանոն նման քայլի նրան դրդում է զուգընկերոջից վիրավորվածությունը, որից հետո նրանք փորձում են կողքի վրա սրտամոտ մարդ գտնել։ Սակայն Երկվորյակը միշտ միայն մեկ հոգու է սիրում, իսկ կողքի վրա նա պարզապես ցրվում է։

Խեցգետին

Խեցգետինները շատ ընտանեկան անձիք են՝ կապված իրենց տանը և սիրելիին։ Կենդանակերպի ավելի հավատարիմ նշան, քան Խեցգետինն է, դժվար է պատկերացնել։ Սակայն սա չի նշանակում, որ նա ընդունակ չէ դավաճանության։ Խեցգետինը պետք է զգա, որ իրեն սիրում են, իր մասին հոգ են տանում։ Եթե այս զգացողությունը անհետանում է, Խեցգետինն ինտուիտիվ սկսում է այդ հոգատարությունը ուրիշների մեջ փնտրել։

Առյուծ

Առյուծները ազատ մարդիկ են, «իրենք իրենց տերն են»։ Նրանք անկեղծորեն սիրում են իրենց երկրորդ կեսին, սակայն դա նրանց բացարձակ չի խանգարում կողքի վրա էլ կապեր ունենալուն։ Ավելին, դավաճանությունը նրանց մոտ խղճի խայթ չի առաջացնում, քանի որ նրանք կողքի վրա եղած սեքսը դավաճանություն չեն համարում։ Նրանք սկսում են այս ու այն կողմ գնալ, երբ տանը դադարում են հիանալ իրենցով։

Կույս

Քիչ բան կարող է Կույսին ստիպել դավաճանել իր սիրելիին։ Կույսերը գնահատում են կայունությունը, իսկ եթե զույգ են ընտրում, ապա մինչև վերջ հավատարիմ են մնում նրան։ Միայն երբ զուգընկերն է դավաճանում Կույսին, նրա մոտ ցանկություն է առաջանում իր կողքին ավելի կայուն և հավատարիմ մեկին ունենալ։ Այս դեպքում միայն կարող է դավաճանություն լինել։

Կշեռք

Առաջին հայացքից Կշեռքները համեստ, ընկերասեր և անկեղծ են թվում, սակայն իրականում «մարմանդ գետից վախեցիր»։ Գեղեցիկի երկրպագու լինելով՝ Կշեռքները չեն կարողանում դիմանալ զուգընկերոջ արտաքին գեղեցկությանը, ակնթարթարեն սիրահարվում են և ամեն բան անում են՝ նրան գայթակղելու համար։ Իսկ նման հանդիպման ավարտը դավաճանությունն է լինում։ Կշեռքները կարող են հաճախ դավաճանել, բայց նրանք շատ զգույշ են և հազվադեպ են բռնվում։

Կարիճ

Կարիճների մեծ մասը կարող են պարծենալ սեռական զուգընկերների մեծ քանակությամբ, քանի որ նրանք օժտված են վառ արտահայտված սեռական էներգիայով և անհավանական խարիզմայով։ Գայթակղել դուր եկած մարդուն նրանց համար բացարձակ դժվար չէ։ Սակայն ամուսնության մեջ նրանք շատ հավատարիմ են։ Կարիճը դավաճանում է միայն այն դեպքում, երբ գիտակցում է, որ սեր այլևս չկա։

Աղեղնավոր

Բարեսիրտ և շփվող Աղեղնավորները առանց դժվարության վստահություն են ներշնչում ցանկացած մարդու մոտ։ Այնպես որ դավաճանելը նրանց մոտ շատ հեշտ է ստացվում, նույնիսկ երբ արդեն ամուսնացած են։ Ինչն է նրանց դրդում դրան. Առաջին հերթին սեքսի նկատմամբ սերն ու թարմության մշտական ցանկությունը։ Դավաճանելով՝ Աղեղնավորը ինքնահաստատվում է, հերթական անգամ ապացուցելով, որ ինքն ազատ մարդ է։

Այծեղջուր

Բավական կայուն անհատներ են։ Ողջ կյանքի ընթացքում նրանք ֆինանսական բարօրության են ձգտում։ Նրանք շատ են աշխատում և ուզում են, որ իրենց կողքին վստահելի մարդ լինի, որին լիովին կարող են վստահել։ Սեփական դավաճանության մասին նրանք չեն էլ մտածում։ Սեքսը նրանց համար այնքան կարևոր չէ, իսկ վտանգել կայունությունը նրանք չեն ուզում։ Այծեղջյուրը գրեթե երբեք չի գնում դավաճանության, եթե ամուսնացած է։

Ջրհոս

Ջրհոսի հավատարմությունը միֆ է, որին հավատում են շրջապատողները։ Բայց երբ նրան լավ է ճանաչում զուգընկերը, պարզվում է որ նա միշտ կողքի վրա արկածներ ունի։ Ջրհոսները սիրում են կրքոտ կապեր ունենալ։ Եվ եթե նույնիսկ երբեք ոչ մեկի չեն պատմում իրենց սիրեկանների հավաքածուի մասին, ողջ կյանքում նրանք Դոն Ժուան են մնում։

Ձկներ

Ձկներին չի կարելի բառի ուղիղ իմաստով դավաճաններ կոչել։ Այս շատ զգայական անհատները, որոնք սիրում են սեքսը, դավաճանում են իրենց զուգընկերներին օրական տասն անգամ, բայց միայն մտքում։ Նրանք դա իրականում էլ կանեին, սիրելով իրենց երկրորդ կեսին, միայն թե վախենում են նրան կորցնել, բացի դրանից նրանք վախենում են հասարակական կարծիքից, որին մեծ նշանակություն են տալիս։ Այնպես որ նրանք շատ հազվադեպ են գնում դավաճանության, միայն այն դեպքում, երբ դրա համար առավելագույն բարենպաստ պայմաններ են ստեղծվում։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայի