Ջավախքում միանգամից 3 բնակելի տուն է այրվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍամցխե-Ջավախք մարզի Ադիգենի մունիցիպալիտետի Վալե գյուղում միանգամից 3 բնակելի տուն է այրվում, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը:
Տեղում աշխատում են 6 հրշեջ մեքենաներ եւ 30 հրշեջ փրկարարներ:
Հրդեհի բռնկման պատճառը դեռեւս հայտնի չէ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մասնավոր տանն ու տարածվել հարեւան երկու տների ու շինությունների վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



