Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թաքնված նկարահանում Երևանի մերսման սրահներից

ԼԱՅՖ

Past.am

Հայաստանում մերսման սրահները հիմնականում գործում են Երեւանում, հազվադեպ` մարզերում: Երեւանում կան ինչպես առանձին գործող մերսման սրահներ, այնպես էլ գեղեցկության, կոսմետոլոգիական, սպա կենտրոնների, սաունաների ներսում գործող մերսման ծառայություններ, «մասսաժի» ծառայություններից օգտվելու համար դիմում են 20-70 տարեկան կանայք եւ տղամարդիկ, բայց ավելի շատ` 30-50 տարեկան տղամարդիկ: Նրանք հիմնականում նախընտրում են դասական մերսումը, որը հանգստացնող, լիցքաթափող բնույթ ունի, իսկ բուժական մերսում ստանալու համար հարկավոր է դիմել բժշկական կենտրոներ, անցնել համապատասխան հետազոտություններ, ապա միայն` մերսվել:

Մերսումը կարող է տեւել 30-120 րոպե, բայց հիմնականում` մեկ ժամ, իսկ գինը սկսվում է 12 հազար դրամից եւ կարող է արժենալ մինչեւ 35 հազար դրամ: Մասնագետները նշում են, որ ցանկալի է` ամեն մարդ ամիսը գոնե մեկ անգամ դիմի մերսման համար: Իսկ թե ինչ մերսում է պետք տվյալ անձին, դա կախված է նրա ցանկությունից, կառուցվածքից, առողջական վիճակից:

Երեւանյան կենտրոնների մերսում անողները հիմնականում ավարտել են Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մերսման բաժինը, երբեմն` Բժշկական համալսարանը կամ ուսումնարանը, «Հայբուսակը», բայց աշխատակիցների պնդմամբ` մասնակցել են համապատասխան դասընթացների, ունեն վկայական եւ պրոֆեսիոնալ են: Այնուհանդերձ, կան մերսման սրահներ, որտեղ մերսողը հայ չէ, այսպես ասած` «դրսից մասնագետ են բերել», օրինակ` ֆիլիպինուհիներ, թունիսցի, թաիլանդուհի եւ այլն: Մերսողները հիմնականում կանայք են, կան նաեւ տղամարդիկ, բայց մեկ բան հստակ է, տղամարդիկ երբեք տղամարդ մերսող չեն ուզում, բայց կան կանայք, ովքեր միայն տղամարդ մերսող են ուզում:

Մերսումը որքան հաճելի եւ հանգստացնող միջոց է, այնքան էլ կարող է վտանգավոր լինել: Մասնագետների պնդմամբ` մինչ մերսման համար դիմելը պետք է լավ մտածել, իմանալ օրգանիզմիդ բոլոր նրբությունները, արդյոք ունես որեւէ հիվանդություն, թե` ոչ, ում ես վստահում մարմինդ եւ այլն: «Ռելաքսային» մերսումը կատարյալ է առողջ մարդու համար, մինչդեռ մի շարք հիվանդությունների դեպքում այն արգելվում է, ինչպես օրինակ` օնկոլոգիական հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ողնաշարային կամ ոսկրային հիվանդությունների, «գրիժաների» եւ այլ դեպքերում: Կենտրոններից մեզ վստահեցրին, որ երբեւէ իրենց հաճախորդների մոտ մերսումից հետո բարդություններ չեն առաջանում կամ ինքնազգացողությունը չի վատանում:

 

Աշխատակիցների խոսքով` կենտրոններում մերսման համար պիկ են երեկոյան ժամերը, օրինակ` 20.00-ը, ինչպես նաեւ հանգստյան օրերը: Մեկ օրինաչափություն եւս, որը փաստեցին աշխատակիցները. տղամարդ հաճախորդները իգական սեռի ներկայացուցիչ մերսողներին խոսեցնում են, փորձում հեռախոսահամար վերցնել, ինչ-որ հարաբերություններ սկսել:

Տղամարդկանց մերսման գնալը նրանց կանանց համար հավասար է դավաճանության

«Սեբու» մերսման սրահի ադմինիստրատոր Վիկան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ կա ավելի քան 30 մերսման տեսակ, որոնք իրարից բաժանվում են երկու խմբի` փափուկ եւ կոշտ: Փափուկ մերսումը ավելի «հանգստացնող» բնույթ ունի: Նրա խոսքով` հաճախորդների զգալի մասը 30-ն անց կանայք են, որոնց շրջանում ամենամեծ պահանջարկն ունի նիհարեցնող, անտիցելյուլիտային, հանգստացնող, տաք քարերով մերսումները: Այստեղ մերսման մեկ ժամն արժե 20-35 հազար դրամ, իսկ մերսողները ֆիլիպինուհիներ են:

«Մեզ մոտ գները մի փոքր բարձր են, որովհետեւ մասնագետները ֆիլիպինուհիներ են,բայց մշտական հաճախորդների համար մեծ զեղչեր ենք անում»,- ասաց նա: Վիկայի խոսքով` իրենց կենտրոնում մերսում իրականացնողները բժիշկներ չեն, բայց գիտեն բոլոր կանոնները, մասնավորապես` մարմնի որ հատվածին կարելի է ձեռք տալ, որին` ոչ եւ այստեղ մատուցվող մերսումն էլ բուժական նպատակ չունի, թեեւ մինչ մերսումը անպայման հետաքրքրվում են հաճախորդի առողջությամբ: «Եթե առողջ մարդ է, կարող է մերսման բոլոր տեսակներն էլ ընդունել, եթե ոչ, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- նշեց նա:

Մեկ այլ` «Թաչ» մերսման սրահի մենեջեր Նառան, ով նաեւ սպորտային բժիշկ է,  զրույցում նշեց, որ իրենց մոտ կա դասական «ռելաքսային» մերսումների տեսակները, իսկ հաճախորդները 17-60 տարեկան անձինք են: Նրա խոսքով` մերսումը քիչ հակացուցումներ ունի, այն խորհուրդ չի տրվում անձանց, ովքեր ունեն ուռուցքներ, արյան բարձր ճնշում, ողնաշարային կամ ոսկրային փոփոխություններ, մերսումը անթույլատրելի է ալկոհոլ օգտագործած ժամանակ, ինչպես նաեւ հղիներին, որոնց միայն ձեռքերը եւ ոտքերը կարելի է մերսել: Այստեղ մերսման մեկ ժամն սկսվում է 12 հազար դրամից, մերսումը կարող է տեւել մաքսիմում 2-2,5 ժամ: Նրա խոսքով` ամեն տղամարդ, որ գալիս է մերսման, հետաքրքրվում է` «Իսկ էրոտիկ մերսում չի՞ լինելու», բայց ստանալով բացասական պատասխան` «քոռ ու փոշման հետ են դառնում»:

«Ով դրա համար է գալիս, դրանից հետո էլ չի գալիս, իսկ ով մերսման համար է գալիս, շարունակում է այցելել»,- նշեց բժշկուհին: Նառայի փոխանցմամբ` հաճախ է պատահում,երբ մերսման եկող տղամարդիկ փորձում են խոսեցնել մերսող աղջկան, հեռախոսահամար են խնդրում, բայց լուրջ ոտնձգություններ դեռ չի արձանագրվել: «Հայաստանում էրոտիկ մերսում գրեթե չկա, որովհետեւ մեր մենթալիտետն այլ է, դա մեզ մոտ ընդունված չէ, հայ ազգը դրան պատրաստ չէ: Աշխարհում տարածված են թաիլանդական, չինական էրոտիկ մերսումները, որոնք կոչվում են happy end, այսինքն` ավարտին հաճախորդը նաեւ օրգազմ է ապրում, բայց դա արվում է շատ բարձր որակի: Հիմքում ընկած է բարձր որակի մերսումը»,- նշեց Նառան:

Նրա խոսքով` էրոտիկ մերսման բացակայությունը Հայաստանում բացատրվում է ոչ միայն այն հանգամանքով, որ դա մեզանում ընդունված եւ թույլատրված չէ, չի տեղավորվում հասարակության կարծրատիպերում, այլեւ նրանով, որ մեզանում նման մասնագետներ չկան: Նույնիսկ որոշ կանանց համար ամուսնու` մերսման գնալը դավաճանության հավասար մի բան է: «Հաճախ է լինում, երբ տղամարդը այստեղ է լինում, կինը զանգում է, չեն ասում, որ մերսման են, ինչը շատ ծիծաղալու է: Այդտեղ ոչ մի ինտիմ բան չկա, մերսումը կատարվում է հանգիստ մթնոլորտում, երաժշտության ներքո, յուրաքանչյուր մերսման հիմքում ընկած է արյան շրջանառության լավացումը, մկանների թուլացումը, եթե ձեզ մերսում են, արյունը սկսվում է լավ շրջանառվել, նյարդերը թուլանում են»,- ասաց սպորտային բժիշկը` հավելելով, որ շատ է լինում, որ կարող է թաքուն «մասսաժիստկային» համոզեն, որ մերսեն ինտիմ հատվածը` խոստանալով, որ ոչ մեկը չի իմանա, բայց մերժում են ստանում:

«Օֆուռո» սաունայի ներսում եւս գործում է մերսման ծառայություն: Մենեջեր Հայկը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրենց հաճախորդները 20-70 տարեկան կանայք եւ տղամարդիկ են, բայց ամենաշատը` 35-40 տարեկան անձինք: Այստեղ գործում է դասական մերսումը, որի մեկ ժամն սկսվում է 12 հազար դրամից: «Ռուսաստանից եկած տղամարդիկ գալիս են եւ հարակից ծառայություններ են պահանջում, քանի որ իրենց մոտ դա ընդունված է, մենք էլ ասում ենք, որ սա Ռուսաստանը չի, սա Հայաստանն է, մեզ մոտ նման բաներ չկան, էդպես թողնում, գնում են»,- ասաց նա:

Իսկ «Տիբեթ» մերսման սրահի մենեջեր Անահիտը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ կա մեջքի, ոտքերի, ամբողջական թուլացնող, կետային ամբողջական, VIP մերսում, վերջինս ներառում է ամբողջ մարմինը, ինչպես նաեւ դեմքը: Հաճախորդները միջին տարիքի անձինք են, իսկ 40 րոպեանոց մերսումը արժե 8000 դրամ, 50 րոպեն` 11 հազար դրամ, մեկ ժամը` 14 հազար դրամ եւ այլն: Նրա վստահեցմամբ` հաճախորդները երբեք մերսումից բացի «այլ բաներ» չեն պահանջել, եւ իրենց միշտ կոռեկտ են դրսեւորել:

«Յան» մերսման սրահի տնօրենը` Նելլին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրենց կենտրոնի հաճախորդները 22-65 տարեկան անձինք են, հիմնականում` տղամարդիկ: Այստեղ մերսման մեկ ժամը սկսվում է 12 հազար դրամից, անում են դասական, կետային կամ սպորտային մերսումներ եւ խորհուրդ չեն տալիս 40-ն անց անձանց թաիլանդական մերսում անել: «Ես «ուրիշ» ծառայությունների միտքը չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ օրական կարող է լինել 7-8 հաճախորդ, դա բավականին տհաճ է: Լիցքաթափվելու համար այլ վայրեր կան, ներկա պահին մեր սալոնում դա ընդունելի չէ, շատ բան են ուզում, ամեն ինչին տեղ կա ու ձեւ կա չէ՞»,- նշեց նա: Նա պատմեց, թե ինչպես մի անգամ մերսում էր անում, եւ հաճախորդի կինը եկավ ու մեծ կռիվ սարքեց. «Ես մերսում էի, կինը եկավ եւ սկսեց գոռալ, թե ինքն է քո սիրուհին, պարզ է ամեն ինչ ինձ համար եւ այլն, ես էլ ասացի, դուք ձեր մեջ պարզեք, իսկ ես շարունակեմ»,- ասաց Նելլին` շեշտելով, որ հաճախորդի վերաբերմունքը գալիս է նաեւ մերսողի պահվածքից, երբ այսպես ասած «տոն չես տալիս, բոլոր հարցերին պատասխանում ես ստույգ, կոնկրետ ու կոռեկտ, ապա որեւէ խնդիր չի առաջանում»:

Մանրամասները՝ այստեղ

Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ