Արարատի մարզում հայր եւ որդի Mercedes-ներով բախվել են իրար․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հրայր Դավթյանի վարած Mercedes E320 մակնիշի և 60-ամյա Ջենրիկ Դավթյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ 29-ամյա Նաիրա Համբարձումյանը և 5-ամյա Է. Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ների վարորդները հայր ու որդի են:


1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



