Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր հայտնի դերասանի որդին է «Պատվից առավել» սերիալից Միքոն

ԼԱՅՖ

Past.am

«Պատվից առավել» հեռուստասերիալում Միքոյի դերը դեբյուտային է երիտասարդ դերասան Խոսրով Նալբանդյանի համար: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա խոսել է ուսման, հոր` դերասան Արթուր Նալբանդյանի, սիրելի աշխատանքի եւ նկարահանումների մասին:

Ուսանելու տարիներին

Ավարտել եմ Թատերական ինստիտուտը` Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը: Այնտեղ ուսանելը նախ եւ առաջ ինձ տվել է լավ մարդկանց, լավ ուսում. շատ բաներ սովորեցի մեծ վարպետ Նիկոյալ Ծատուրյանից: Նա մեզ ծանոթացրեց բեմին, արվեստին, կինոյին, տվեց ազատություն մտածելու, կերպար կերտելու, կերպարների մասին ավելի խոր եւ ավելի լիարժեք մտածելու հնարավորություն:

Տարբեր մշակույթների հետ ծանոթանալու, նաեւ շրջագայելու հնարավորություն է տվել ինձ Թատերականը: Ուսանելու ընթացքում ներկայացումներով մասնակցել եմ փառատոնների, ունեցել եմ հաղթանակներ: 

Խոսրովը հայրիկի` Արթուր Նալբանդյանի հետ


«Հայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում»

Հայրիկիս գործոնը շատ մեծ է իմ կյանքում: Ծնվել եւ մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, հորս ընկերները հաճախ էին լինում մեր տանը, եւ միշտ լսում էի նրանց զրույցները: Նաեւ շատ էի հաճախում թատրոն, դիտում էի ներկայացումները, փորձերը, եւ ամեն անգամ մի նոր ոգեւորություն էր առաջանում իմ մեջ: Տեսնում էի, որ բարդ ճանապարհ է, բայց նաեւ հասկանում էի, որ առանց բարդություններ հաղթահարելու չի լինի որեւէ արդյունք: Այդպես որոշեցի շարունակել հայրիկիս ճանապարհը եւ պատվով պետք է անեմ իմ աշխատանքը: Հայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում, որ կլինեմ արժանի զավակ հենց արվեստում:

Խորհուրդներ հայրիկից

Երբ որոշել էի ընտրել դերասանի ուղին, հայրս ինձ ասում էր` շատ բարդ ճանապարհ է սպասվում, երբեք պետք չէ հիասթափվել, կոտրվել, ընդհակառակը՝ պետք է միշտ աշխատել, մտածել, ստեղծագործել, եւ այդ ժամանակ ոչ մի փակ դուռ չի լինի: Այժմ էլ, երբ դիտում է մեր հեռուստասերիալը, քննարկումներ ենք ունենում:

Նրա տված խորհուրդները միշտ կյանքի մասին են՝ լինել ազնիվ, անկեղծ, սիրել, սիրվել եւ, ամենակարեւորը, պայքարել մինչեւ վերջ, որպեսզի արդյունքի հասնես:

«Բարդ էր նորից սկսելը»

Երբ 2018-ին ավարտեցի ծառայությունս, շատ բարդ էր նորից սկսելը. երկու տարվա դադարը մեծ բացթողում էր: Ուզում էի աշխատել, եւ այդ ժամանակ պրոդյուսեր Ելենա Արշակյանից քասթինգի մասնակցելու հրավեր ստացա: Ի դեպ, սկզբում ինձ առաջարկել էին «Մոր խոստումը» սերիալում նկարահանվել, բայց այն ժամանակ չընտրվեցի: Անկեղծ, այդ փաստը ծանր էի տանում, անընդհատ սպասումների մեջ էի եւ հրավեր ստացա «Պատվից առավել»-ի քասթինգին մասնակցելու: Ընտրվեցի: Կյանքում երբեւէ ոչնչից պետք չէ հետ կանգնել:

Ինձ համար այս սերիալն առանձնանում է: Հրաշալի խմբի հետ եմ աշխատում, ինչն ուղղակի հաճույք է: Խաղալով եւ աշխատելով պրոֆեսիոնալների հետ` կարծես ուսումդ շարունակվում է, նոր բաներ ես սովորում պարբերաբար:

Խոսրով Նալբանդյանը


Միքոյի կերպարի մասին

Միքոյի կերպարի վրա շատ եմ աշխատել` հայրիկիս եւ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի օգնությամբ: Իրականում շատ բարդ կերպար էր. սկզբում ոչ ոքի ցույց չէր տալիս իր բնավորությունը, թվում էր` դրական ոչ մի գիծ չունի, բայց պետք է զարգացում ունենար` դառնալով բարի եւ հոգատար: Ինձ թվում է՝ մեծ աշխատանքի շնորհիվ կարողացանք ցույց տալ այդ կերպարի էությունն ու բնավորությունը: Այս կերպարն ինձ շատ հոգեհարազատ է, միշտ առանձնացնելու եմ իմ կարիերայում: Նմանություններ շատ ունենք. միշտ ուրախանում եմ լավ գործ անելիս եւ մարդկանց օգնելիս, նման ենք նաեւ սիրո համար պայքարելով, ես էլ այդպես պայքարել եմ իմ սիրո համար:

Սերիալային խաղընկերների մասին

Խաղընկերներիս հետ շշմելի հարաբերություններ ունեմ: Ես նման թիմի հետ դեռ չէի աշխատել: Կան ավագ սերնդի խաղընկերներ, որոնցից աշխատում եմ սովորել, նոր դասեր քաղել: Իսկ սերնդակիցների հետ ավելի ազատ ենք շփվում, աշխատում ենք օգնել միմյանց: Այս նախագծի շնորհիվ շատ-շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ ամեն օր թե´ աշխատանքի ժամանակ, թե´ դրանից դուրս, քննարկումներ ենք ունենում: Այդ մարդիկ ինձ համար շատ մեծ ձեռքբերում են:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խոսրով Նալբանդյանի անձնական արխիվից

 Առավել մանրամասն ՝ այստեղ

Հայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»Ես իշխանություն չունեմ, այլ միայն ձայն, որը չեն կարող խեղդել. Գուտերեշ Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին Մակրոնը հայտարարել է Ուկրաինան պաշտպանելու համար լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ Հայտնի է՝ ով է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի առաջատար թեկնածունՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն