Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը. ԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարությունը։

«Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի առանձին դրույթների շուրջ ծավալված քննարկումները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.

Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը։ Այս եզրահանգումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՋԻ ԲԻ-ն և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով կայացված վճռի վրա, որտեղ Դատարանն ընդգծել է, որ այն դատավորների մասով, ովքեր կամավոր դիմում են ներկայացրել օրենքով նախատեսված ժամկետը վրա հասնելուց առաջ, պետությունը խախտում թույլ չի տվել, քանի որ. «(...) պետությունը չի խաղացել ակտիվ կամ ապօրինի դեր դիմումատուներին իրենց կամքին հակառակ կենսաթոշակի ուղարկելու հարցում»։ Ի հավելումն, նշենք, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն իր CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցում ընդգծել է, որ. «Վաղ կենսաթոշակի անցնելը պետք է հնարավոր լինի միայն դատավորի դիմումի հիման վրա կամ բժշկական պատճառներով»։

Ակներև է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորության նախատեսումը չի խախտում միջազգային չափանիշները։ Ինչպես ընդգծված է նախագծի հիմնավորման մեջ, դրույթը նպատակ ունի կյանքի կոչելու 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը։ Մասնավորապես՝ 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, ինչը ենթադրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները ընտրվելու են  Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և Կառավարության առաջարկությամբ՝ տասներկու տարի ժամկետով: Դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ՝ դատական համակարգ երիտասարդ, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց ներգրավելու նպատակով: Նախ և առաջ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ սահմանված տարիքը վերաբերում է դատավորների թեկնածուի հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելուն, ոչ թե անմիջապես դատավոր նշանակվելուն։ Դատավոր նշանակվելու համար թեկնածուն պետք է գրավոր քննության մասնակցի, որից հետո՝ Բարձրագույն դատական խորհրդում անցնի բանավոր հարցազրույցի փուլը, ապա՝ մասնագիտական պատրաստում անցնի Արդարադատության ակադեմիայում։ Թեկնածուի մոտ դատավոր նշանակվելու համար անհրաժեշտ հատկանիշների առկայությունը գնահատվում է այս գործընթացի արդյունքում։

Դատավոր նշանակվելու կամ այդ նպատակով ուսուցում անցնելու ցածր տարիքային շեմ է նախատեսվում մի շարք երկրներում, իսկ որոշ երկրներում ընդհանրապես նման շեմ չի սահմանվում՝ շեշտը դնելով մասնագիտական հմտությունների և փորձի վրա։ Նման մոտեցում է դրսևորվել օրինակ՝ Էստոնիայում, որտեղ դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են կրթական ցենզի և համապատասխան մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ պահանջներ: Դատավորների համար նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ նաև Ավստրիայում, Դանիայում և Ռումինիայում: Դատավորների համար ցածր տարիքային շեմ է նախատեսված մի շարք երկրներում: Մասնավորապես, Նորվեգիայում շրջանային և վերաքննիչ դատարանների դատավորների նվազագույն տարիքը 25-ն է: Միևնույն տարիքն է սահմանված նաև Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում:   Միջազգային չափանիշները չեն նախատեսում դատավորների նշանակման համար նվազագույն տարիքային շեմ, քանի որ ավելի էական է դատավոր աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները և անձնային որակները, որոնց ստուգման համար մեր օրենսդրությամբ սահմանված են խիստ պահանջներ:

Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող` Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջին, ապա նշենք, որ օրենքը  ՍԴ դատավորների համար չի նախատեսում անձեռնխմելիություն ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում: Այդ պայմաններում ՍԴ դատավորների լիազորությունների շարունակության հարցը մնում է չկարգավորված և նախագիծը առաջարկել է կիրառել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները: Մասնավորապես՝ դեռևս 07.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ-ից ուժի մեջ մտած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը նախատեսում է բոլոր այլ դատարանների դատավորների լիազորությունների կասեցման պահանջ  քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքերում՝ անկախ այն հանգամանքից, թե քրեական հետապնդումը կամ ազատությունից զրկելը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե ոչ (հոդված 165): Հետևապես, Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ նույնպես կիրառել այժմ այլ դատարանների դատավորների համար գործող կարգավորումը:

Արդարադատության նախարարությունը կրկին հայտարարում է, որ բաց է բոլոր այն քննարկումների և կառուցողական առաջարկների համար, որոնց արդյունքում  օրենսդրական փաթեթը որակապես կդառնա ավելի լավը»,– ասվում է հայտարարությունում:

 

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան