Երկրաշարժ Ադրբեջան-ՌԴ սահմանագոտում. Ցնցումները զգացվել են նաև Իջևանում և Ալավերդիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից , 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան-ՌԴ սահմանագոտւոմ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, Կոթի գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում` 2 բալ ուժգնությամ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք): Օջախի խորությունը՝ 10 կմ:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



