Ֆլորիդայում ձերբակալել են տղամարդուն, որը Համացանցում սպառնում էր հրաձգություն կազմակերպել Walmart խանութում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է սպիտակ ռասայի գերազանցության կողմնակիցը, որը սպառնում էր հրաձգություն կազմակերպել Walmart խանութում, հաղորդում է ABC հեռուստաալիքը։
26-ամյա Ռիչարդ Քլեյթոնը ձերբակալվել էր իրավապահների կողմից ուրբաթ Ֆլորիդա նահանգի Ուինթեր Պարկ քաղաքում։
Իրավապահների անհանգստության պատճառը Քլեյթոնի կողմից համացանցում հնչեցրած սպառնալիքներն էին։
«Փորձաշրջանի եւս երեք օր եւ ինձ կվերադարձնեն իմ AR-15-ը (հրացան)։ Մի այցելեք Walmart հաջորդ շաբաթ»,-գրել է նա Facebook սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Տեխասի նահանգի Էլ Պասո քաղաքում գտնվող Walmart խանութ էր ներխուժել Պատրիկ Քրուզիուսը, որը կրակ էր բացել, ինչի հետեւանքով զոհվել էր 22 մարդ։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



