Լեոնարդո․ Նեյմարի վերաբերյալ բանակցություններում կա առաջընթաց
ՍՊՈՐՏ
Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի մարզական տնորեն Լեոնարդոն մեկնաբանել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ տեղեկությունները։
«Բանակցություններում կա առաջընթաց։ Տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Բոլորիս անհրաժեշտ է կողմնորոշվել նրա ապագայի հարցում»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Նեյմարը չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը «Նիմի» դեմ։
27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկություն ունեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», որի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-2017 թվականներին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



