Թուրքիան օգոստոսին «պատմական հաղթանակ» կտանի. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան օգոստոսին «պատմական հաղթանակ» կտանի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով Սիրիայի հյուսիսում քրդական ձեւավորումների դեմ նախապատրաստվող թուրքական օպերացիայի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օգոստոսը Թուրքիայի պատմության մեջ միշտ հաղթանակների ամիս է եղել… Նման իրադարձությունների թվում է 2016թ. Սիրիայում Թուրքիայի սկսած «Եփրատի վահան» օպերացիան, ինչի շնորհիվ հաջողվեց թուրքական սահմանի մոտ կանխել ահաբեկչական միջանցքի ստեղծումը: Հուսով ենք՝ այս օգոստոսին եւս պատմական հաղթանակներ կունենանք»,- ասվում է մուսուլմանական Ղուրբան բայրամի տոնի առիթով Էրդողանի ուղերձում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



