ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարություն է տարածել BBC-ի ռուսական ծառայության հոդվածի վերաբերյալ
ԲԼՈԳՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստորեւ (մեկնաբանություններում դրված) հրապարակված նյութն ապատեղեկատվություն է:
BBC-ի ռուսական ծառայության կողմից 07/08/2019թ.-ին հրապարակված «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածի կապակցությամբ կամ առնչությամբ ես ոչ մինչեւ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը, ոչ էլ, առավել եւս, դրանից հետո, որեւէ տեղեկություն, փաստաթուղթ կամ այլ նյութ որեւէ լրատվամիջոցի կամ դրա ներկայացուցչի կամ էլ օրենքով նախատեսված շրջանակից դուրս այլ անձի չեմ փոխանցել:
BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն, միջնորդավորված կամ անմիջական, երբեւէ չեմ ունեցել: Մենք միմյանց հետ որեւէ շփում առհասարակ չունենք եւ չենք ունեցել»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



