Մեքսիկայում 20 մարդու մարմին են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀինգշաբթի մեքսիկական Միչոական նահանգում 20 մարդու մարմին են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով մեքսիկական աղբյուրին, այս մասին հայտնել է նահանգի անվտանգության նախարար Իսրաել Պատրոնը:
Նրա խոսքով՝ մարմինները հայտնաբերվել են Ուրուապան քաղաքի երեք տարբեր շրջաններում: Նշվում է, որ 9 մարմին կախված է եղել կամրջից, որոնց թվում՝ երկու կին: Եվս 7 մարմին անդամահատված է եղել:
Վերջին տարիներին Մեքսիկայում ակտիվացել է բռնության ալիքը, որը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու վերահսկողության համար թմրակարտելների միջև հակամարտությամբ: 2018-ին Մեքսիկայում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել՝ ավելի քան 33 340: 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 31 200:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



