Ինդոնեզիայում 10.000-ից ավելի մարդ է լքել բնակավայրը՝ հրաբխի ժայթքման պատճառով (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի արևմտյան հատվածում վերջին մի քանի օրվա ընթացքում 10.000-ից ավելի մարդ է ստիպված հեռացել տներից` մոտակայքում ժայթքած Սինաբունգ հրաբխի պատճառով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Սինաբունգ հրաբուխն արթնացել և մոխրի ու ծխի հսկայական կույտեր է սկսել արձակել անցած շաբաթ` 2 տարվա «լռությունից» հետո:
Ներկայում հրաբխի հարակից գյուղերից տարհանված մարդկանց թիվը հասել է 10.714-ի: Նշվում է, որ Սինաբունգից 15 կմ շառավղի վրա գտնվող բոլոր տները, այլ շինություններ ու բուսականությունը ծածկված են մոխրի շերտով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2013թ. տեղի ունեցած ժայթքման հետևանքով 17 մարդ է զոհվել:







Աղբյուրը` Tert.am
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



