Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է կատարեր Մոսկվա-Երևան չվերթը, դադարեցրել է թռիչքը, ուղևորներին նշանակման վայր կհասցնի պահեստային օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամլո ծառայությանը:
«Երբ «Շերեմետևո»-Երևան չվերթի A321 ինքնաթիռը թռիչքի էր պատրաստվում, հրամանատարը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը և վերադառնալ կայանատեղի», - ասել է գործակալության զրուցակիցը:
Թռիչքի դադարեցման պատճառը վերջինս չի մասնավորեցրել:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ուղևորներին Երևան պետք է ուղարկեն պահեստային օդանավով, տեղի ժամանակով 18:00-ին:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



