Զովունիում վթարի հետևանքով բռնկված մեքենան ամբողջությամբ այրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 7-ին` ժամը 00:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա և բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ն.Գ.) և «BMW» (վարորդ՝ Ա.Ա.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:33-ին, մարվել՝ 01:03-ին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



