Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անարդյունավետ ելույթները և 2016-ի բյուջեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Անցնող շաբաթ շատերի մտահոգության առարկան 2016-ի բյուջեի նախագիծն էր, որին խորհրդարանում կողմ են արտահայտվել ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իսկ դեմ՝ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը: Երկու կողմերն էլ բերում են կողմ և դեմ լինելու իրենց հիմնավորումները: ՀՀԿ-ԲՀԿ-ական կողմը միգուցե իրավացի է այն հարցում, որ ավելի լավ է իրական վիճակը ներկայացնել և մարդկանց անիմաստ խոստումներով չկերակրել, ներկայացնել միայն, ինչը իսկապես իրենք կարող են անել, սակայն ՀՀԿ-ԲՀԿ-ական կողմը որքան էլ փորձի հերքել, թե 2016-ի բյուջեով անհարկի ծախսեր նախատեսված չեմ, կարծում եմ՝ դա նրանց չի հաջողվի: ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ նույնիսկ ասել է, թե «ո՞վ էր ասում, որ կենսաթոշակները, աշխատավարձերը պիտի բարձրացնեին»: Իհարկե, ոչ մեկ չի ասել, սակայն դա ենթադրվում է, և իր խոսքերում պարբերաբար ժողովրդի անունն օգտագործող և ժողովրդին հղում անող ցանկացած պատգամավոր պետք է իմանա, որ այդ նույն ժողովրդին առաջին հերթին հետաքրքրում է իրենց սոցիալական վիճակի եթե ոչ տենանելի լավացումը, այլ գոնե կայուն մնալը: Իսկ դա հնարավոր չէ առանց մարդկանց ամսական եկամուտների բարձրացման, այն էլ՝ գնաճի պայմաններում: Այսինքն, պարզից էլ պարզ է, որ ժողովրդին գոհացնելու և դժգոհությունների ալիքը չմեծացնելու եղանակը աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը պետք է լիներ: Տարօրինակ է, որ որոշ, մասնավորապես՝ իշխանական կողմի պատգամավորներ դա չեն հասկանում, կամ էլ հասկանում են, բայց դա նրանց չի մտահոգում:

Եվ դա հնարավոր էր՝ ընդամենը կրճատելով մի շարք անհարկի ծախսեր: Անհարկի ծախսերի մասին էլ խոսվեց, ընդդիմադիր պատգամավորները հաճախ շեշտում էին դրանցից մեկը՝ 1072 ծառայողական մեքենաների առկայությունը գործադիր և օրենսդիր իշխանութան հիմնարկներում, Իհարկե, գեղեցիկ էին ասում, ոգևորված ու պաթոսով ելույթներ ունենում, բայց այդ նույն ընդդիմադիր պատըգամավորներից որևէ մեկը չցանկացավ իր անձնական օրինակով ոգևորել մնացած պաշտոնյաներին: Օրինակ, կարող էր չէ՞ ընդդիմադիրներից մեկը տեղում հայտարարել, որ այդ պահից հրաժարվում է իրեն տրամադրված ծառայողական ավտոմեքենայից: Այ դա կլիներ քայլ: Կարող էր, սակայն չարեց, որովհետև ինքը ուզում է օգտվել այդ մեքենայից, ուզում է օգտվել մնացած բարիքներից էլ, հետևաբար՝ անմիջական մասնակիցն է նույն գործընթացների, որոնք հենց ինքը քննադատում է: Այսինքն, բյուջետային միջոցները մսխելու հարցում կա նաև իշխանություն-ընդդիմություն համագործակցություն, և այս պարագայում որևէ հարցի դրական լուծում ակնկալելն անիմաստ է:

Այլ ակնհայտ թերություններ էլ կարելի էր նկատել 2016-ի բյուջեի նախագծում և կարելի է այդ մասին դեռ շատ երկար գրել, սակայն, ինչպես արդեն հասկացանք՝ ԱԺ-ում մեծամասնությունը կողմ է քվերակելու, ինչի հիման վրա կարելի է ասել, որ 2016-ին երկրում սոցիալական դժգոհությունների ալիքը կմեծանա:

Կարեն Վարդանյան

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել