Կրակոցներ են հնչել Լուիզիանա նահանգի սուպերմարկետներից մեկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բաթոն-Ռուժ քաղաքի Walmart սուպերմարկետում հրաձգություն է տեղի ունեցել այցելուների սպասարկման տաղավարի մոտ ծագած վիճաբանության արդյունքում, ինչի հետևանքով տուժել է վեճի հետ կապ չունեցող երրորդ անձը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, քաղաքի շրջանային շերիֆը լրագրողներին հայտնել է, որ վիճաբանությունն սկսվել է հաճախորդների սպասարկման տաղավարի մոտ: Արձակված կրակոցները դիպել են անմեղ մարդու: Նրա վիճակը կայուն է գնահատվում:
Շերիֆի խոսքով՝ իրենք դեռ պետք է հարցաքննեն կասկածյալներից մեկին, իսկ երկրորդ կասկածյալի որոնումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում մեկ օրում միանգամից երեք խոշորամասշտաբ հրաձգության դեպք էր գրանցվել: Երկու միջադեպի հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել, ինչպես նաև վիրավորվել:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



