Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ, Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր: Այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում, սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը: Այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը: Ուստի առավել քան խորհրդանշական է համահայկական խաղերն այս անգամ Արցախից՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը: Հիշենք, որ 385 թվականին Մեծ Հայքի Վարազդատ թագավորը դարձավ օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը, սակայն մեզ համար համահայկական խաղերը պակաս նշանակություն չունեն, քան օլիմպիական խաղերը:

Համահայկական այս խաղերին խորհրդանշական երեք ջահ է վառվել հայկական պատմական երեք տարածքներում՝ Կիլիկյան Հայաստանում` Մուսա լեռան ստորոտին, Արարատյան դաշտում` Խոր Վիրապում, և Արցախում՝ Տիգրանակերտում: Երեք ջահ մեզ առնվազն երեք պատգամ են փոխանցել` միասնական լինելու, մեկ Հայրենիքի շուրջ համախմբվելու և այն հզորացնելու պատգամ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են: Դրանք զուտ մարզական միջոցառում չեն: Ի տարբերություն օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգօղակների, համահայկական խաղերի օղակներն այնքան շատ են, որքան հայկական աշխարհի քարտեզի բազմազանությունը:

Աշխարհի ավելի քան 35 քաղաքներ ներկայացնող մասնակիցներ ոչ միայն մրցելու են տարբեր մարզաձևերում, այլև, միացնելով իրենց ձեռքերը, ձևավորելու են միասնություն և համերաշխության խորհրդանշող համահայկական ամուր բռունցքը: Համահայկական խաղերը սպորտի զարգացմանը խթանելուց բացի, մեր ֆիզիկական և հոգևոր առողջությունը խթանող միջոցառում են:

Դրանք նաև հայրենաճանաչության և, ինչու չէ, հայրենադարձության հզոր ազդակ են, Հայրենիքին կապվելու, Հայրենիքը սիրելու և նրան մոտիկից օգտակար լինելու ազդակ:

Մեկնարկելով Արցախի Հանրապետությունում` համահայկական խաղերը մի քանի օրից շարունակվելու են Հայաստանի Հանրապետությունում:

Հուսով եմ, որ այցելությունն Արցախ և Հայաստան ձեր մեջ ամենաջերմ ու հաճելի տպավորությունները կթողնի, իսկ մեկնարկող խաղերը կպարգևեն շատ վառ ու հիշարժան պահեր: Հաջողություն և ամենայն բարիք ձեզ»,- ասված է ուղերձում:

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել