«Ֆեյք նորությունները» նպաստում են ԱՄՆ-ում զայրույթի կուտակմանը. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ֆեյք նորությունները» նպաստում են ԱՄՆ-ում զայրույթի կուտակմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԶԼՄ-ները պատասխանատու են մեր երկրի անվտանգության համար: Ֆեյք նորությունները զգալի չափով նպաստում են երկրում զայրույթի կուտակմանը: ԶԼՄ-ներում լուսաբանությունը պետք է լինի արդար, հավասարակշռված եւ անաչառ»,- Twitter-ում գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հրաձգություն է տեղի ունեցել Տեխաս նահանգում Walmart խանութում: Հարձակման արդյունքում 20 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել: Նրանցից շատերը ծանր վիճակում են: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտտի խոսքով՝ հրաձգություն կազմակերպած անձին բռնելու օպերացիան տեւել է 21 րոպե: Ավելի ուշ մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Օհայո նահանգում, ինչի արդյունքում 10 մարդ է զոհվել, եւս 27-ը վիրավոր է: Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձիգը ոչնչացվել է 1 րոպեում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



