Օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ պատահաբար կրակել է 26-ամյա երիտասարդի ոտքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաղարշապատի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ օգոստոսի 3-ին, ժամը 19-ին, Գայ գյուղի գյուղմթերքի վաճառքի կետի մի տաղավարում նույն գյուղի 25-ամյա մի բնակիչ օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ պատահաբար կրակել է Սարդարապատ գյուղի բնակիչ, 26-ամյա երիտասարդի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նույն օրը, ժամը 19.50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ երիտասարդը բուժօգնության է ընդունվել իրենց մոտ:
Կրակողը բերվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հրացանը ներկայացվել է բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



