Տաջիկստանում Ան-2 ուսումնական ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Օգոստսի 4-ին Տաջիկստանում կործանվել է Ան-2 ուսումնական ինքնաթիռը: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Դուշանբեից 30 կմ հեռավորությամբ տեղակայված «Ֆահրաբադ» զորավարժարանի թռիչքուղու տարածքում:
Առկա տեղեկության համաձայն՝ օդանավն ընկել է վայրէջքի պատրաստվելիս՝ խափանված շարժիչի պատճառով: Ինչպես հաղորդվում է, վթարի ժամանակ ինքնաթիռում երկու օդաչու է եղել՝ 65-ամյա Իլհոմ Ռահմատովը և 20-ամյա Բախտիյոր Դավլատովը: Մինչև այդ, ուսումնական ինքնաթիռից ութ մարդ պարաշյուտով ցատկ է իրականացրել:
Ինչպես պարզվել է, տուժածներին հոսպիտալացրել են: Կատարվածի հետևանքով Ռամատովը մահացել է:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



