Արթուր Աբրահամը հաղթեց Մարտին Մարեյին
ՍՊՈՐՏՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հանովերում կայացած մենամարտում Աբրահամը մրցում էր 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի հետ: Աբրահամը բավականին պաշտպանողական կեցվածով էր հանդես գալիս: Նա կարողացավ հաղթանակի հասնել միավորների շնորհիվ` 115-112, 112-115, 116-111:
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



