Սերգեյ Մովսիսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 5-րդ տեղը զբաղեցրեց Չեխիայում կայացած միջազգային մրցաշարում:
Մեր շախմատիստն անցկացրած 9 պարտիաներում տարավ 5 հաղթանակ, երեք հանդիպում ավարտեց ոչ-ոքի, եւ միայն մեկում զիջեց մրցակցին: Հենց այդ սայթաքումն էլ Սերգեյ Մովսիսյանին զրկեց մրցանակային 3-րդ տեղից: Մրցաշարի հաղթող դարձան իսլանդացի Հաննես Ստեֆանսոնը եւ իսրայելցի Եվգենի Պոստնին, որոնք վաստակեցին 7,5-ական միավոր:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցեցին 22 երկրների 150 շախմատիստ, որոնցից գրոսմայստեր էին միայն 13-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



