Կավանին չի հեռանա ՊՍԺ-ից
ՍՊՈՐՏՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին չի ցանկանում հեռանալ ակումբից, հայտնում է Goal.com-ը:
32-ամյա հարձակվողը տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ մինչև պայմանագրի ավարտը ցանկանում է հանդես գալ ֆրանսիական ակումբի կազմում: Կավանիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը:
Ավելի վաղ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում էր Միլանի «Ինտերը»:
Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



