Կալիֆոռնիայում բազմամարդ լողափում ժայռ է փլուզվել. զոհվել է առնվազն 3 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կալիֆոռնիայի հանրահայտ լողափում ժայռի փլուզման հետեւանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Պատահարի վայրում մահացել է մի կին, եւս 2 տղամարդ մահացել են հիվանդանոցում:
Փրկարարները դեռ պետք է ավազի տակից հանեն պատահարի եւս մի քանի զոհի:
Փլուզման պահին լողափը մարդկանցով լեփ-լեցուն էր:
Փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:00-ին Սան Դիեգո շրջանի Էնսինիտաս քաղաքում Գրանդվյու Բիչում:
Նշվում է, որ այս շրջանը չափազանց հայտնի է տեղացիների, սերֆերների եւ հանգստացողների շրջանում:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



