Զապորոժիեում կտրել են քրեական հեղինակություն Պետրիկի կոկորդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶապորոժիեում իր տան բակում դաժանորեն սպանվել է տեղի քրեական հեղինակություն Ալեքսեյ Պետրովը՝ Պետրիկ մականունով: Նրան ծեծի են ենթարկել, ապա կտրել կոկորդը, հաղորդում է IPnews-ը: Համացանցում հայտնվել են դեպքի կադրերը:
Համացանցում տարածված տեսանյութում երեւում է՝ ինչպես են Պետրովի վրա հարձակվում անհայտ անձինք: Նրանք նախ ծեծի են ենթարկել քրեական հեղինակությանը, ապա դանակով կտրել նրա կոկորդը: Դրանից հետո նրանք թաքնվել են դեպքի վայրից:
Ալեքսեյ Պետրովը զբաղվում էր արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների իրացմամբ, որոնք կուտակվում էին «Չյոռնայա գորա» հողաշեղջում: Մինչ 2000թ. Պետրովը եղել է «Ֆրանց» հայտնի խմբավորման 5 անդամներից մեկը: Վերջին շրջանում նա հեռացել է գործերից եւ բնակվում էր Վտորոմայսկիյ գյուղում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



