Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես այսօր հեռանում եմ իմ սիրելի հեռուստաալիքից, որտեղ անցկացրել եմ մասնագիտական կյանքիս լավագույն 7 տարիները». «Արմենիա» ՀԸ գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան

ԼԱՅՖ

Past.am

Ստատուս, որը տարածվելու է

«Իմ կյանքի հեռուստատեսային էջը ես իմ համար թերթում եմ...»

ԾԱՆՈՒՑՈՒՄ-ՀՐԱԺԵՇՏ

Հարգելի ընկերներ, այս տարի լրացավ իմ մասնագիտական գործունեության 20 տարին մի բնագավառում, որտեղ ես իմ աշխատանքը սկսել եմ 1999 թ․-ին՝ որպես սովորական սցենարիստ, իսկ արդեն 2012թ․-ին նշանակվել եմ հայկական մեդիատիրույթի լավագույն հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր: Երկու տասնամյակից ավել Գյումրիի «պոլիտեխնիկի КВН»-ի թիմի ավագից սկսած մինչև «Արմենիա» ՀԸ գլխավոր պրոդյուսեր անցած ճանապարհս չի եղել «պապայիս հարթած»-ը, «քեռուս փողերով»-ը կամ «քավորիս լավ ծանոթների» կողմից ապահովվածը: Երբեմն վայրէջքներն այնքան չոր էին, որ թվում էր, թե ինքնաթիռը չի դիմանա: Բայց դիմացավ...

Սիրելի գործընկերներ, ես այսօր հեռանում եմ իմ սիրելի հեռուստաալիքից, որտեղ անցկացրել եմ մասնագիտական կյանքիս լավագույն 7 տարիները: Գիտեմ, որ ոչ թե շատերիդ, այլ բոլորիդ համար այս լուրն անսպասելի է: Գիտեմ, որ մեր հեռուստաալիքի պատերից դուրս բազմաթիվ բամբասանքների տեղիք է տալու: Դա ինձ չի հետաքրքրում: Ինձ դաստիարակողների գլխավոր պատգամներից մեկն այն էր, որ տղամարդը վեր պետք է լինի ամեն տեսակ բամբասանքից: Միանգամից ասում եմ բոլոր լրատվամիջոցների համար, որ ինձ չեն հեռացրել կամ չեն խնդրել հեռանալ: Դա իմ որոշումն է, որին ես եկել եմ վերջին 3 տարիների ընթացքում: Սրանից ավել ոչ մի այլ մեկնաբանություն չի լինելու, նախապես շնորհակալ եմ, որ ձեր մասնագիտական ժամանակն այս հարցի վրա չեք վատնի:

Եվ այսպես՝ ես հեռանում եմ: Որոշումս վաղուց էր հասունացել: Պատճառները երկուսն են:

Առաջին՝ հեռուստատեսությունն իմ ԵՐԿՐՈՐԴ սերն ու տարերքն է, որտեղ ես հասել եմ առավելագույն արդյունքների և ձեռք եմ բերել այնպիսի կառավարչական հմտություններ, որ դրանից ավելն արդեն ուղղակի գոյություն չունի (ուշադրություն, էս հատվածը գրեր գը իմ գյումրեցի լոպազ տեսակս)):

Երկրորդ՝ ես վերադառնում եմ իմ ԱՌԱՋԻՆ սիրո ու տարերքի մոտ: Վերադառնում եմ ԳՅՈՒՄՐԻ: Այս պարբերության մասին` քիչ հետո, մի հեռացեք էկրանների մոտից:)))

Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում սովորեցրել են ինձ արդար ապրել և ազնիվ աշխատել: Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, այն, ինչ ես կամ, այն, ինչ դարձել եմ, դարձել եմ ձեր անմիջական օգնությամբ: Ես շնորհակալ եմ «Շարմ» ընկերությանը, «Ցայգ», «Շանթ», «Շիրակ», Հանրային, «Հայ TV», «12 TV» ՀԸ-ներին, որտեղ ես խելակորույս սիրահարվեցի «հեռուստատեսություն» ասվածին և հասկացա այն մուտքից մինչև «ռելեյկապեռեդատչիկ» ու բյուջեի արդյունավետ կառավարում: Շնորհակալ եմ իմ երկրորդ տանը` «Արմենիա TV»-ին, որը շենք չէ, տարբերանշան չէ, վարկանիշային շոու չէ, այլ ՄԱՐԴԻԿ ԵՆ, մարդիկ, ում ես սիրում եմ ու սիրելու եմ միշտ: Մենք միասին հայկական հեռուստատեսությունը մխրճեցինք 21-րդ դար և այնպիսի նորարարական լուծումներ ու կոնտենտ ստեղծեցինք, որ կբավարարեր միանգամից մի քանի հեռուստաալիքի: Ապրենք ՄԵՆՔ: Կներեք ինձ, եթե չեմ կարողացել ձեզ համար լինել ձեր պատկերացրած ղեկավարը: Ես անթերի չեմ՝ անկախ նրանից, որ գյումրեցի եմ (այստեղ էլի էն լոպազը արթնացավ)): Կներեք ավել-պակասի համար, եթե նույնիսկ խիստ եմ վարվել շատ դեպքերում, վստահ եմ, որ արդար եմ գործել: Դուք ամենալավն եք, ամենաուժեղը, Դուք ԻՄՆ եք: Վաղվանից մենք էլ չենք հանդիպի ո՛չ նկարահանման հրապարակում, ո՛չ ժողովներին, ո՛չ էլ «Ջազզվե»-ում: Ես ձեզ սիրում եմ: Մնացեք բարյավ և համեցեք Գյումրի: Այսուհետ մեր հանդիպման վայրը մեծամասամբ այնտեղ է լինելու: Իմ կյանքի հեռուստատեսային էջը ես իմ համար թերթում եմ: Չնայած, գուցե մի օր...))) Կգամ, բայց զուտ որպես հյուր, հուսով եմ՝ սպասված:

Շնորհակալ եմ Դավիթ Բաբախանյանին, ում հետ 7 տարի քայլել ենք կողք-կողքի «Արմենիա» ՀԸ մուտքից մինչև հայկական հեռուստատեսային աշխարհի միանձնյա առաջատարի դիրք: Շնորհակալ եմ Արմեն Արզումանյանին, ով ինձ սովորեցրել է ոչ միայն համբերատարություն, այլ նաև խնդիրներին մոտենալ բազմակողմանի և խորանալ մինչև վերջ: Շնորհակալ եմ Արթուր Ջանիբեկյանին, ով ինձ համար մարդու այն օրինակն է, որի արյան մեջ հոսում ու խոսում է նվիրյալ հայությունը: Արթուր, քո տեսակը իրոք մեզ ու մեր երկրին շատ է պետք: Պարոնայք, ինձ համար պատիվ էր ձեզ հետ աշխատելը: Կրկնակի պատիվ է ձեր ընկերը լինելը: Ուզած, թե չուզած, արդեն ավելի հաճախ եք գալու Գյումրի:))

Իհարկե, շնորհակալ եմ նաև իմ լավագույն ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ, ով ինձ այս տարիների ընթացքում իր օրինակով սովորեցրել է, թե ինչպես է պետք սիրել ու հոգալ սեփական հողի ու երկրի մասին ու ինչպես է պետք առաջ նայել:

Այո՛, ես վերադառնում եմ Գյումրի: Վերադառնում եմ ապրելու և աշխատելու, քանզի այնպես չէ, որ ամիսներով քաղաքումս չեմ եղել: Վերադառնում եմ, որովհետև ժամանակն է վերադառնալու: Ես կատարում եմ նաև ողորմածիկ տատիս` Էմմային տրված խոստումը, որ հաստատ հետ եմ գալու: «Քա օղուլ, ձեզի պես իսանները էս քաղքին համ ու հոդ, շենք ու շնորհք, յոլ ու ղայդա կուդան: Դուք էլ օր թողնիք, կերթաք, ըշտը մենք էլ քաղքի դարբասները փագենք, սպասենք, թե Գաբրելը եբ բդի կանչէ վերև»: Էմիկ ջան, մամիգ ջան, հեդ գուկամ, քաղքի դարբասներն էլ ինչխոր ընգերներս ու ախպերներս լեռթին բաց են պահել ու ապահով, էգուցվանից ես էլ կանցնիմ պոստի...

Ես վերադառնում եմ իմ ծննդավայր, որպեսզի վերահաստատեմ, թե ԻՆՉՔԱՆ եմ սիրում Գյումրին, որպեսզի պատմեմ, թե ԻՆՉՈՒ եմ սիրում Գյումրին, որպեսզի ցուցադրեմ, թե ԻՆՉՊԵՍ Է պետք սիրել Գյումրին: Ես վերադառնում եմ ՔԱՂԱՔ ուժերիս լավագույն շրջանում, այլ ոչ թե ծերությունս անցկացնելու: Վերադառնում եմ կառուցելու այն տունը, որտեղ ԱՊՐԵԼՈՒ են իմ սերունդները, այլ ոչ թե սգալու են իմ անժամանակ կամ ժամանակավրեպ մահը: Վերադառնում եմ ներդնելու հալալ քրտինքով աշխատած գումարներս իմ ՔԱՂԱՔՈՒՄ եվ ձեր աչքի առաջ ԳՈՐԾ եմ ստեղծելու, որը լինելու է ոչ թե լոզունգային, փիառային ու հաշվենկատ, այլ ԻՐԱԿԱՆ, ԱՇԽԱՏՈՂ և ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ բազմաթիվ մարդկանց համար: Ես անձամբ ամեն օր, քայլ առ քայլ ձեզ ցուցադրելու եմ, որ ԼԱՎ կյանք ունենալու և ապրելու համար կա մեկ, դարերով փորձված միջոց՝ ԱՇԽԱՏԱՆՔԸ: Ոչ թե կոչերը, այլ՝ աշխատանքը: Ոչ թե խոսքերը, այլ՝ աշխատանքը: Ոչ թե «ստատուսները, քեռի-քավորները, Ամերիկայի բարեկամները, գրանտներ-գրանտակերները, նրանց այդպիսին համարողները, հեղափոխականները, հակահեղափոխական դիշովկաները, լեվոնառոբասերժանիկոլականները, սև-սպիտակները, Լավրովի մորական կողմը, Քարդաշյանի բարեմասնությունները», այլ՝ ԱՇԽԱՏԱՆՔԸ: Ես վերադառնում եմ՝ գիտելիքներիս ամբողջ պաշարը ներդնելու ՔԱՂԱՔԻՍ համար: Վստահ եմ, որ ստացվելու է: Վստահ եմ, որ հաջողելու եմ/ենք, քանի որ Գյումրին արժանի է, որ այնտեղ ապրես քո լավագույն տարիները, մնում է, որ մենք արժանի լինենք Գյումրիին:

Ես տուն կերթամ: Սորից հեդո կհանդըբինք Ավզընոցից մինչև 58, Թուրքի մայլից մինչև Պալիգոն, Սլաբոդկից մինչև Տեքստիլ, Փափախանից մինչև Գծի յեդեվ, Բուլվառնուց մինչև Սովխոզ, Ստաձյոնից մինչև Վասմոյ, Բոշի մայլից մինչև Կըռուգ, կինո Էրևանից մինչև Ստռոյմաշ, Լենինգրադյանից մինչև Զույգ աղբյուր, Պլպլան ժամից մինչև 7 Վերք, Ձորի մայլից մինչև Ֆանտաններ, Նորավանից մինչև Պիտուշոկ, Կիրովից մինչև Մուշ 2 ընգած միջակայքում: Զատո ներկա Facebook-իս ու Instagram-իս ալիքներն էլ ձեզի փեշքեշ: Համեցեք, ես ձեր ղուրբանն էղնիմ:

120 կիլոմետր հեդո սկսվի գը կյանքիս նոր, գուցե ամենակարևոր հատվածը:

Աստված պահապան քաղաքիս, երկրիս ու ազգիս: Առաջ Աստված:

Այս պահից սկսած՝ «Արմենիա» ՀԸ նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան:

Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով Իրանի հետ առևտուր անող երկրներին․ հիմնական թիրախը կարող է լինել ՉինաստանըԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով