Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեյշաների գեղեցկության 7 գաղտնիքները

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Ինչպե՞ս է ճապոնուհիներին հաջողվում պահպանել այսպիսի հարթ, փայլուն ու կատարյալ մաշկ։

geisha-beauty-secrets-2

Ամերիկացի գրող Անու Բաչարանը մեկնել է Ճապոնիայի Կանաձավա քաղաք, որը գեյշաներ պատրաստելու ճապոնական հինավուրց կենտրոններից մեկն է։ Ահա թե ինչ են պատմել տեղացի կանայք իրենց գաղտնիքների մասին, ովքեր արդեն դարեր շարունակ կարողանում են կախարդել իրենց տղամարդկանց մեկ հայացքով ու մեկ շարժումով։

♦ Ծովային աղ։ Քանի որ Ճապոնիան կղզային երկիր է, տարօրինակ կլիներ, եթե մարդիկ, ովքեր մտածում են իրենց գեղեցկության մասին, չօգտվեին ծովային աղից, որովհետև առաջին հերթին այն հրաշալի սկրաբ է մարմնի համար, իսկ ծովային աղով մերսումն ազատում է ցելյուլիտից։
Անհրաժեշտ է ասել, որ մերսման դեպքում աղը խառնում են անուշաբույր յուղերով կամ հարած սերուցքով։

Դուք էլ փորձեք. վերցրեք 2 ճաշի գդալ ծովի աղ և խառնեք այն հարած սերուցքի հետ, այնուհետև ստացված զանգվածը շրջանաձև շարժումներով քսեք մաշկին։ Մի քանի րոպեից լվացեք ցնցուղի տակ։ Այսպիսի մի քանի սեանսից հետո Դուք կնկատեք, որ մաշկն ավելի ձիգ ու հարթ է դարձել։

♦Բրնձի թեփ։ Բրնձի թեփի քիմիական բաղադրությունը նման է մարդու մաշկի քիմիական բաղադրությանը։ Բացի այդ՝ բրինձը պահպանում է ջուրը և շերտազատող կարողություններով է օժտված։ Այդ իսկ պատճառով բրնձի թեփն օգտագործվում էր գեյշաների կողմից որպես կոսմետոլոգիական միջոց դեռ 1100թ.-ին։

Լավագույն արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ բրնձի թեփը խառնել կաթի կամ յոգուրտի հետ այնպես, որ թանձր մածուկ ստացվի։ Այնուհետև քսեք դա մաքուր չոր մաշկին։ 10 րոպե պահելուց հետ լվացեք տաք ջրով։

♦ Բրինձ։ Գեղեցկության համար բրնձի օգտակարությունը նույնպես հայտնի է կանանց արդեն հարյուրավոր տարիներ և ոչ միայն Ճապոնիայում, այլև Ինդոնեզիայում և Ասիայի այլ երկրներում։
Այդ ամենն այն պատճառով, որ բրինձը հարուստ է գամմա-օրիզանոլով, որն իրենից ուժեղ հակաօքսիդանտ է ներկայացնում, որը խթանում է կոլագենների արտադրությունը։

Բրնձով ամենահայտնի դիմակը ստանալու համար անհրաժեշտ է նա 2 ճաշի գդալ բրինձն աղալ սրճաղացով, այնուհետև բրնձի ալյուրը խառնել 1 ճաշի գդալ հարած սերուցքի հետ։ Ստացված զանգվածն անհրաժեշտ է քսել դեմքին ու վզին և թողնել 20 րոպե։
Այսպիսի «դիմակից» հետո անհրաժեշտ է դեմքը լվանալ տաք ջրով, իսկ հետո դեմքին սնուցող կրեմ քսել։

♦Արմավ (խուրմա)։ Հին Հունաստանում այս միրգն անվանում էին «աստվածների պտուղ»։ Ժամանակակից դիետոլոգները գնահատում են այն մեծ քանակությամբ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, յոդ և ամենատարբեր վիտամիններ պարունակելու համար։  Ճապոնացի գեյշաներն օգտագործում էին խուրման թե՛ որպես դիմակ և թե՛ որպես դետոքս-դիետայի բաղադրամաս։

Ահա արմավով հրաշալի բաղադրատոմս. խառնեք 1 ճաշի գդալ խուրմայի խյուսը 1 թեյի գդալ մեղրի և մեկ ձվի դեղնուցի հետ։ Քսեք մաքուր մաշկին։ Թողեք 15-20 րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով։ Այս դիմակը հրաշալի սնուցում և հարթեցնում է մաշկը։

♦ Կանաչ թեյ։ Կանաչ թեյը լի է պոլիֆենոլներով, որոնք ակտիվորեն պայքարում են ազատ ռադիկալների դեմ, դանդաղեցնում են բորբոքային գործընթացները, պաշտպանում մաշկը քաղցկեղից ու վնասակար բակտերիաներից։

Ինչպե՞ս օգտագործել այն. անհրաժեշտ է եփել և սառեցնել կանաչ թեյը, այնուհետև 1 բաժակ թեյին ավելացնել ½ բաժակ վարսակ և 1 ճաշի գդալ ավոկադոյի յուղ։ Ապա պետք է ավելացնել 10 կաթիլ կիտրոնի հյութ։ Բոլոր բաղադրամասերը խառնել այնպես, որ մածուկ ստացվի։ Քսեք մաքուր մաշկին և 10-15 րոպե թողնելուց հետո լվացեք։
Այս գործընթացը կրկնեք շաբաթական երկու անգամ, և մաշկը կատարյալ կլինի։

♦ Խնձորի քացախ։ Այն հարուստ է ֆերմենտներով, որոնք բառացիորեն լուծում են մաշկի մահացած բջիջները։ Այդ իսկ պատճառով գեյշաներն այն ավելացնում էին իրենց շամպունների մեջ՝ գլխամաշկի թեփը կանխելու և մազերի աճը խթանելու համար։ Նրանք նաև դրանով լոգանք էին ընդունում՝ մաշկը երիտասարդ ու առողջ պահելու համար։  

Ահա քացախով հրաշալի բաղադրատոմս. խառնեք խնձորի քացախը ջրի հետ 1։1-ի հարաբերակցությամբ, այնուհետև ստացված խառնուրդը քսեք մաշկին, 5-7 րոպե հետո լվացեք դեմքը։ Արդյո՞ւնքը. մաքուր և թարմ մաշկ։

♦Կամելիայի յուղ։ Ճապոնացի կանայք հարյուրավոր տարիներ շարունակ խնամում էին մազերը կամելիայի յուղով։ Բանն այն է, որ այն հարուստ է մի շարք հանքանյութերով, որոնք կատարյալ են մազերի առողջությունը պահպանելու համար, ինչպես նաև դրանց փայլ ու ծավալ են հաղորդում։ 

Այն օգտագործելը չափազանց հեշտ է. 1 ճաշի գդալ կամելիայի յուղը երկայնությամբ քսեք խոնավ մազերին, այնուհետև 20 րոպեով մազերը ծածկեք սրբիչով, որից հետո սովորականի պես լվացեք շամպունով։

Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը