Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նպա­տա­կը ոչ թե նոր­մալ դա­տա­կան հա­մա­կարգ,այլ կա­մակա­տար ունե­նալն է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գործող իշխանությունները իշխանության գալու սկզբնական փուլում հայտարարեցին, որ զերծ են մնալու դատարանների վրա ճնշումներ գործադրելուց, թույլ են տալու, որ դատարաններն անկախ գործեն և որևէ կերպ չեն փորձելու միջամտել դատարանների գործունեությանը: Հետհայացք գցելով դատական համակարգի շուրջ տեղի ունեցած գործընթացներին՝ հիշեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ միաժամանակ դիտարկելով այդ խոստումներին հաջորդող իրադարձությունները:

«Այդուհանդերձ, հետագայում հայտնի գործով ձայնագրություն հրապարակվեց, որին հաջորդեցին դատարանների նկատմամբ կոնկրետ որոշումներ կայացնելու համար ճնշումներ գործադրելու մասին գնահատականները: Թեպետ ձայնագրությունն արտառոց էր, միևնույն է, իշխանությունները շատ հանգիստ երևույթը ներկայացրեցին այնպես, թե այնտեղ որևէ ճնշում գոյություն չունի:

Հետագայում դատարանների նկատմամբ ճնշումները սկսեցին ավելի բացահայտ արտահայտվել. այն դատավորները, որոնք այդ գործով ոչ իշխանահաճո որոշումներ կայացրեցին, նրանց նկատմամբ հետապնդումներ սկսեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը:

«Այն, որ դատարանների դռները փակվեցին ու ճնշումները գնալով սաստկացան, պարզ էր: Սա, իհարկե, իրավական, ժողովրդավարական երկրի համար ակնհայտ անընդունելի իրավիճակ էր: Բայց որ իրավիճակը պետք է հասներ դատավորի նկատմամբ քրեական հետապնդմանը, սա արդեն որևէ կերպ հնարավոր չէ հանդուրժել: Վերջին հաշվով, բոլորս պետք է ուղղակի թույլ չտանք, որ այս երևույթները զարգանան, որովհետև սա կործանարար է երկրի համար և հարիր չէ իրավական ու ժողովրդավարական երկրին: 

Բացի այդ, ակնհայտ է, որ նման իրավիճակը զարգանալու միտում ունի, ինչին ականատես եղանք մեկ տարվա ընթացքում»,-ասաց նա՝ չբացառելով, որ հետապնդումները կշարունակվեն նաև մյուսների մասով:

«Հասկանալի է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելով՝ մյուս դատավորների աչքն էին վախեցնում, որ նրանք այլևս ոչ իշխանահաճո որոշումներ չկայացնեն և ամբողջությամբ ենթարկվեն իշխանություններին: Հիմա, բնականաբար, ամեն ինչ շատ ավելի խորն է, քան միայն մեկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումն է: Սա արդեն դեմ է անկախ դատական համակարգի վերաբերյալ պատկերացումներին: Մեծ հաշվով, որևէ կերպ այլևս հնարավոր չէ մտածել, թե մենք անկախ դատական համակարգ կունենանք:

Այն գործընթացները, որոնք սկսվել են, ունեն մեկ նպատակ՝ ենթարկեցնել դատավորներին: Բոլորս գիտենք, որ դատարանները շատ հեռու են արդարադատություն իրականացնող մարմին կոչվելուց, գիտենք, որ ունենք դատավորներ, որոնք ընդհանրապես չպետք է դատավոր լինեին, որ միշտ եղել են իշխանահաճո ու պատվեր են կատարել: Բայց փոխանակ պայքարեինք այդ երևույթների դեմ, թիրախավորեցինք նրանց, ովքեր փորձել էին անկախ գործել: Ու կապ չունի, թե իրենք ինչպիսի որոշումներ էին կայացրել, կարևորն այն է, որ չէին ենթարկվել, անկախ էին գործել:

Կան դատավորներ, որոնք բազմաթիվ ապօրինի դատական ակտեր են կայացրել: Տարիներ շարունակ չի գործել այն նորմը, որ նման դատավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Եթե սկսեին նրանցից՝ խնդիրն այլ կերպ կդիտարկվեր: 

Բայց երբ ամեն ինչ սկսվեց այն դատավորներից, որոնք ուղղակի կամակատար չէին, հասկանալի է, որ նպատակն այլ էր, քան անկախ դատական համակարգ ունենալն է: Իսկ ամենասարսափելին այն է, որ ԲԴԽ-ն կայացրեց որոշում, որով, ըստ էության նպաստեց, որ մենք անկախ դատական համակարգ չունենանք:

ԲԴԽ-ի հիմնական լիազորությունն ու ստեղծման նպատակն այն էր, որ իրենք կարողանան կանգնել դատավորների կողքին և, ինչու չէ, նաև լուծեն այն դատավորների պատասխանատվության խնդիրը, որոնք անօրինական են գործում: Իրենց նպատակը դա պետք է լիներ, և ոչ թե օգնել քրեական պատասխանատվության ենթարկել այն դատավորին, որն ուղղակի չի կատարել իշխանությունների կամքը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Լուսինե Սահակյանը շեշտեց՝ անկախ նրանից, դատավորի կայացրած որոշումը դուր է գալիս, թե՝ ոչ, հարցին այլ կերպ պետք է նայել.

«Կոնկրետ Դավիթ Գրիգորյանի մասով բարձրացված խնդիրը, մեծ հաշվով, կարելի է ծիծաղելի որակել:

Բայց, համենայն դեպս, այդ խնդիրը շատ ավելի վաղ է առաջացել ու տարբեր ատյաններում լուծվել է այն եզրահանգմամբ, համաձայն որի՝ դատավորը չի կարող այդ գործողության համար հետապնդվել: Դատարանները, նախաքննական մարմինն ու դատախազությունն էին իրենց խոսքն ասել, որ այդտեղ քրեական պատասխանատվության խնդիր չկա:

Բայց երբ Դ. Գրիգորյանը կայացրեց այդ որոշումները, չգիտես ինչու, նույն գործը նույն դատախազների աչքին այլ կերպ երևաց՝ հանկարծ քրեական պատասխանատվության հարց տեսան: Այդուհանդերձ, այստեղ ապացուցելու կարիք չկար, թե արդյո՞ք պատասխանատվության հարց կար, թե՝ ոչ, որովհետև տարբեր ատյաններն իրենց վերոնշյալ խոսքն ասել էին:

Իսկ թե ինչո՞ւ այլ կերպ սկսվեց մեկնաբանվել օրենքը, շատ պարզ էր: Պարզապես պետք էր քրեական հետապնդում իրականացնել»:

Նա շեշտեց, որ հաշվի առնելով այս ամենը, արդեն հարցեր չեն ծագում, որ հետապնդումը կոնկրետ գործի հետ է կապված. «Եթե կան մարդիկ, որոնք, այսպես ասենք, Ռոբերտ Քոչարյանին դեմ են և ամեն գնով ցանկանում են, որ նա պատասխանատվության ենթարկվի, ապա պետք է նաև նրանք հասկանան, որ այստեղ հարցը ամենևին Քոչարյանն ու նրա գործոնը չէ: 

Հարցն այն է՝ մենք ժողովրդավարական պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ: Պետք է հասկանալ նաև, որ այդպիսի գործողություններով պարզապես օգնում ենք Ռ. Քոչարյանի փաստաբաններին. նրանց այլ բան չի մնալու, քան որոշումները Եվրոպական դատարան ուղարկելն ու ասելը, որ ակնհայտ ապօրինի հետապնդում է իրականացվում, որ հետապնդում են այն դատավորներին, որոնք կայացրել են այդ որոշումները:

Անկախ նրանից, թե ով ինչ կարծիք ունի իրավական որակումների մասով, և եթե անգամ այդ հետապնդումները ակնհայտ օրինական լինեին, ապա այսօր արդեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ակնհայտ ապօրինի է դարձել թե՛ դատարանների դռները փակելու, թե՛ հետապնդումներ իրականացնելու, թե՛ մյուս գործողությունների հետևանքով»:

Լուսինե Սահակյանը նկատում է՝ «դատական բարեփոխումների» վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում այն իրականությանը, որը կա.

«Իրականում մեկ բան հայտարարվում է, ճիշտ հակառակն արվում: Իսկ «բարեփոխումների» անվան տակ հայտարարված գործընթացներն իրականում շատ վտանգավոր են երկրի համար: Այո, դատական համակարգում խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն, բայց այս կերպ լուծումներ չեն լինելու: 

Ընդհակառակը՝ մենք կորցնելու ենք այն, ինչ ունեինք: Գոնե մի քանի դատավորներ կային, որոնք իրականում արդարադատություն էին իրականացնում: Փաստաբաններն աշխատում էին, որ նրանց քանակը հնարավորինս ավելանա, որ մյուսներն էլ փորձեն այդպիսին լինել: Հիմա մի քանի դատավորներ թիրախավորվեցին, ու նպատակը ամբողջովին այլ դարձավ: Իմ ամբողջ մասնագիտական գործունեության ընթացքում փորձել եմ պայքարել, որ դատարանները փոխվեն:

Հիմա անձամբ ես դեմ եմ այսպիսի «փոփոխությունների», որովհետև ակնհայտ է, որ դրանց նպատակն այլ է: Նպատակը ոչ թե նորմալ դատական համակարգ, այլ կամակատար ունենալն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան