Չիկագոյի օդանավակայաններում առատ ձյան պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիկագոյի (ԱՄՆ Իլլինոյսի նահանգ) օդանավակայաններում ուժգին քամու եւ առատ ձյան պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել: Ինչպես հայտնել է ԱՄՆ օդերեւութաբանական ծառայությունը, ձյան շերտի հաստությունը հասնում է 10-30 սմ:
Չիկագոյի Օ'Հարայի միջազգային օդանավակայանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է 250 ավիաչվերթ: FlightAware.com մասնագիտացված ռեսուրսի տեղեկություններով՝ այլ օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 100 թռիչք, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օդերեւութաբանների տվյալներով քամու ճակատը վրա է հասել նաեւ Ինդիանա եւ Միչիգան նահանգներին: Տեղ-տեղ ջերմաստիճանը նվազել է մինչեւ -20 աստիճան Ցելսիուս:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



