Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 42-ամյա կինը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyna.com-ը:
Ժամը 02:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բ.-ն իր վարած Opel մակնիշի 35 GX 845 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 77 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածավան գյուղի բնակիչ, 42-ամյա Վարդիթեր Հ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



