Վերելակը պոկվել է երեւանյան ռեստորանային համալիրում եւ ընկել 12 մետրից. Վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանյան ռեստորաններից մեկում վերելակի պոկվելու դեպքից։
Հիշեցնենք, որ Երեւանում, այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:35-ի սահմաններում, ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորները՝ ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



