Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՄԱ­ԶԵ ԿԱ­ՄՈՒՐՋ

(հատված)

Աշխարհը՝ շեն, Անին՝ ավեր,

Անին՝ շեն, աշխարհն՝ ավեր:

Անի քաղաքի պարսպից մի տուֆաքար պոկվել, ընկել էր, և ամբողջ շղթան երևում էր բաց ատամնաշարի պես. մի ատամը երկար ու ժանգոտ ունելիով հանել էր ժամանակը: Ոչ մեկը չգիտեր կամ չէր պատկերացնում, որ հենց այդ ճեղքից՝ հանված ատամի անպաշտպան ու բաց խոռոչից սկսվում է ծաղկող ու փթթող քաղաքի քայքայումը: Այնտեղ առաջինը ոտք դրեց մի փոքրիկ սարդ:

«Հարմար բնակարան է,ասաց նա,- կարելի է բանակ տեղավորել՝ և՛ գործելու ասպարեզ կա, և՛ ոստայն հյուսելու հնարավորություն»: Եվ ձայն տվեց, կանչեց հրամանի սպասող իր զինվորներին: Նրանք իրենցով լցրին քարի լքած տարածությունը, իբրև շարժուն ու կենդանի պատ, և եթե իրավիճակը պահանջեր, ամեն ակնթարթ պատրաստ էին լքելու նոր բույնը, ինչպես Անիի բազմազգ բնակիչները՝ հիմնականում հայեր, նաև սակավաթիվ հույն, թուրք-սելջուկ, քուրդ ու պարսիկ:

Ոստայնը տարածվեց պարսպի երկայնքով ու լայնությամբ. միջատները մեծացնում էին բնակարանը՝ իրենց մանած թելերի երկար ճյուղավորումներով: Հետո ճյուղավորումները ձգվեցին փողոցների սալահատակի վրայով, տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացան զանգակատների գմբեթները: Աղետի առաջին նշաններն զգաց ծեր ու կարճատես մի անեցի: Պատահաբար հայտնաբերեց պարսպի վրայի սարդոստայնը և շտապեց հայտնել Գրիգոր Ապիրատ սրբազանին:

Ծերունին դրանով չհանգստացավ, մտավ Սուրբ Փրկիչ եկեղեցի և հոգևոր հայրերի պարզած հանգանակության տուփը երկու ոսկեդրամ գցեց:

–Քաղաքը հոգեվարքի մեջ է ,–ասաց նա,– ես հավանաբար չտեսնեմ վերջնական անկումը, բայց իմ կողմից ահա երկու դահեկան՝ թաղման ծախսերը հոգալու: Խոսքն ասվեց սառը վստահությամբ և գուշակողի խորաթափանցությամբ: Հանկարծ տարօրինակ բան կատարվեց: Բնակիչները, մեծ նաև և փոքր, այր և կին, բազմաթիվ այցելուներ` շտապեցին Անիի անհամար եկեղեցիները, և ծնունդ առավ յուրօրինակ, ինքնակամ հանգանակություն:

Եվ երբ յուրաքանչյուրը հոգու հանգստության համար քաղաքի փրկության պարտքը կատարած համարելով վերադարձավ, հոգևոր հայրերը փակեցին աղոթատների դռները, հաշվեցին օրվա աննախընթաց եկամուտը: 

Անակնկալ եռուզեռը չքացել էր, փոխարենը մնացել էին ոսկու և արծաթի հսկայական շեղջը և սարդոստայնը: «Անին չի կործանվի,–ասաց Սուրբ Փրկիչ եկեղեցու քահանան առավոտվա ժամերգության պահին,– դուք, որպես հայոց աթոռանիստի պատվելի քաղաքացիներ, ձեր պարտքը կատարել եք բազմապատիկ: Ի՞նչ է այդ չնչին ճեղքվածքը: Հավաքված գումարով կարելի է նոր պարիսպ քաշել քաղաքի շուրջը»:

...Նա ոչինչ չասաց սարդերի մասին: Նրանք բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում, նույնիսկ բնակիչների հավաքած ոսկու և արծաթի շեղջում: «Ո՞վ է տեսել մուկը փիղ ուտի»,երկար ճառն Անիի հերոսական անցյալի մասին եզրափակեց քահանան: Նա անձամբ վարակված էր, և նրա ճառից թափվում էին քնաբեր դեղահաբեր: Լսողները և նրա աջը համբուրողները կուլ տվին առատորեն մատուցվող դեղահաբերը, վարակվեցին հանգստությամբ և մոռացան ծերունու տխուր գուշակությունը: Աստիճանաբար, մի քանի օրում ամեն ինչ խաղաղվեց, մտավ սովորական հունը, մշտնջենական նիրհի և մոռացության շերտով վարագուրվեց անցյալը, կարծես ոչինչ չէր պատահել:

Վարակից զերծ էր կարճատես ծերունին: Այդ առավոտ ներկա չէր ժամերգության: Նա օրեր ու ամիսներ շրջում էր փողոցներում և ճչում հուսալքված.

– Մարդի՛կ, փրկեցե՛ք, Անին կործանվում է, ես իմ աչքով տեսա կենդանի ու շարժուն պատը մեջ պարիսպներուն:

Դեղահաբերի ազդեցության տակ մրափող քաղաքը չէր լսում նրան, չէր արձագանքում:

ՍԱՄՎԵԼ ԶՈՒԼՈՅԱՆ

 

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեի, որ կաս,

Որ դու կգաս մի օր`

Մշուշ լինի, անձրև,

Թե կիրակի,

Վաղուց փնտրած սիրո,

Քրոջ տեսքով մոլոր...

Եվ ուշացած հուշդ

Դուռս պիտի թակի:

Եվ գիտեի, որ դու

Հայտնվում ես միշտ ուշ,

Անակնկալ, ուրիշ ժամանակից

Ավետիսիդ կարոտ

Հոգուս իջար ոնց գույժ`

Դարձնելով կորուստն իմ կրկնակի:

Ես ամենքից հոգնած,

Դարձրած ողջը հուշ

Եվ վաստակած արդեն իմ կիրակին`

Խմում էի գինին

Իմ առօրյա անուժ,

Գոհ մաղթանքներ հղում

Պահապան Հրեշտակիս:

Բայց դու եկար հանկարծ

Քրոջ տեսքով մոլոր,

Ինձ դարձրիր երկդեմ ու երկակի...

Եվ մնում է կիսված

Երկրորդությունն իմ նոր,

Եվ անձրև է, մշուշ ու կիրակի...

ՄՆԱՑՈՂԱՑ ԼԱՎԸ...

Ինձ ջնջել եմ երեկվանից

Ու ձեր միջին արդեն չկամ,

Օրապակաս էն խելառից

Էկա վերջին բարևը տամ:

Լի, անպակաս էս սեղանին

Ես մեկ լեղի, մեկ կենաց թաս,

Պիտի ջարդվեմ միանգամից`

Մնացողաց շախն անպակաս:

Ողորմի ձեզ, և մեղա ինձ

Եվ օրերին էս գժավուն,

Ձեր նմանակ ինձ նմանին

Էսօր ես եմ մենակ թաղում:

Էսօր ես եմ, ձեր մեջ չկամ,

Ինձ ջնջել եմ էրեկվանից.

Մնացողաց շախն անպակաս,

Օղորմի ինձ, ձեզ երանի...

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Լուսաբացը երբ կգտնի ինձ` երևի,

Մոմս մարած պիտի լինի

Ու օջախիս քուրան հանգած:

Մի սև ստվեր` իմ այս վերջին կեսգիշերից`

Տան անկյունում կմնա` ոնց մթին կասկած:

... ու կսկսվի` ելումուտը զուսպ ձևերի,

Ախ ու վախի վշտամորմոք լացուկոծում,

Կհեռանամ մարմին կոչված էդ մեռելից`

Վերջին անգամ ինձ գտնելու քո փողոցում...

Երկու ստվեր` ինձ հետամուտ, զգոն կգան,

Ծանոթ մի կին կհառաչի` «Գնա˜ց ձեռից»,

Չհասկացած, որ ես վաղուց արդեն չկամ,

Ու ապրածս` սուտն է` անթաղ էդ մեռելի...

Հիմա արդեն` ինձնից, ձեզնից էն կողմ միշտ կամ`

Հրեշտակաց բաժին դառնամ,

Թե` դևերի...

Ձեռքիս մեջ է ունեցածս, որ պիտի տամ

Նրան, ումը երբեք չեղա

Ու միշտ ԷԻ...

ԱՆԱՀԻԹԱ

Մութն էր երկինքն ու աստղավրան,

Կախարդ գիշերվա դեմքը` սաթե...

Ես հին մի գիշեր տեսա նրան,

Որ երազից էր ու ակաթե:

Ոսկեծղի ու ոսկեզրահ`

Նա` Մեծամայրը հին դիցերի,

Որոնք երկնքից գիտեն գայթել,

Բայց մնալ մաքուր ու անթերի:

Մութն էր երկինքն ու աստղավրան,

Տիեզերքում մի մեծ սիրտ էր պայթել...

Ես հին մի գիշեր տեսա նրան,

Որ երազից էր ու ակաթե:

***

Վերջին բաժակի հետ պիտի պատռեմ կաշիս`

Մորթս նետած դևին այդ` լափելու,

Որ դուրս թռչեմ ջարդվող պատուհանից`

Ձյուների մեջ ԾԱՂԻԿ որոնելու…

 

Տիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից