Ինդոնեզիայում ժայթքել է Թանգկուբան հրաբուխը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թանգկուբան հրաբուխը, որը գտնվում է Բանդունգ քաղաքից (ավելի քան 2 մլն բնակչությամբ) ոչ հեռու, մոխրի սյուն է արտանետել մի քանի հարյուր մետր բարձրությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Straits Times-ին։
Տեղի իշխանությունները բնակիչներին խնդրում են չմոտենալ հրաբխին։ Ներկայում տարերային աղետների կանխման գործակալությունը զբաղվում է հրաբխի ակտիվության աստիճանի գնահատմամբ։
Ինդոնեզական կղզիները մտնում են այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակի մեջ, դա շրջան է Խաղաղ օվկիանոսի պարագծով, որում գտնվում է գործող հրաբուխների մեծ մասը եւ տեղի են ունենում բազմաթիվ երկրաշարժեր։ Այս գոտում հաշվվում է 328 գործող ցամաքային հրաբուխ Երկրի վրա հայտնի 540-ից
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



