Ողբերգական վթար Արցախում․ ավտոմեքենան 200 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։
ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։
Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկները, Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկաններն ու քննչական ապարատի քննիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ։



