Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ անունը հաճախ են կապում խաղընկերուհիներիս հետ»․ Կարեն Ասլանյանը՝ նոր տեսահոլովակի, հերոսուհու ընտրության և Ադրիանա Գալստյանի հետ հարաբերությունների մասին

ԼԱՅՖ

Past.am

Կարեն Ասլանյանի և Ադրիանա Գալստյանի համատեղ լուսանկարները քննարկումների տեղիք տվեցին։ Սակայն դերասանն ավելի ուշ շտապեց տեղեկացնել, որ Ադրիանա Գալստյանն արդեն երկրորդ անգամ նկարահանվել է իր նոր՝ «Յարս չիմանա» երգի տեսահոլովակում։

Հրապարակման մեկնաբանություններում ամենինց հաճախ հնչած անունը դերասանուհի Դիանա Մխիթարյանինն էր, ով Կարենի հետ նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, և ում պրոդյուսերը հանդիսանում է հենց Կարենը։ Դերասանն այս արձագանքը բացատրում է նրանով, որ հեռուստադիտողները սերիալում հասցրել են սիրել իր և Դիանայի կերպարները․ « «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից Դիանա և Բեկ զույգը շատ սիրված է, բնականաբար հեռուստադիտողները ցանկանում էին տեսահոլովակում ևս մեզ միասին տեսնել։ Սակայն չի կարելի ամեն տեղ հանդես գալ նույն մարդկանց հետ։ Սա տեսահոլովակ է և, կարծում եմ, պետք չէր հեռուստասերիալի պատմությունը բերել տեսահոլովակ։ Շատերն են բարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալներից հերոսուհիներ ընտրում և դրանով փորձում են ինչ-որ բանի հասնել։ Տեսահոլովակի սյուժեն պահանջում էր Ադրիանա Գալստյանին, և մենք նրան էլ նկարահանեցինք»։

Կարենի խոսքով՝ շատերն անակնկալի եկան, երբ իմացան, որ տեսահոլովակի հերոսուհին լինելու է Ադրիանա Գալստյանը։ Հերոսուհու ընտրությունը Կարենը բացատրեց այսպես․ «Քանի որ «Ես խանդում եմ» երգիս տեսահոլովակում նկարահանվել էր Ադրիանան, մարդիկ մտածում էին, որ այս անգամ ուրիշ դերասանուհի ենք ընտրելու։ Բայց որոշեցի, որ կրկին հանդես գա նա, որովհետև այս երգն իր թեմայով ասես «Ես խանդում եմ» երգի շարունակությունը լինի և նկարահանեցինք երկրորդ սերիա»։

Համացանցում հրապարակած լուսանկարաները Կարենի երկրպագուներից ոմանց հիմք տվեց կարծելու, թե նա ու Ադրիանան միասին են։ Դերասանի խոսքով՝ դա նորմալ է, և ինքն արդեն սովորել է, երբ իր անունը կապում են խաղընկերուհիների հետ․ «Նորմալ է, երբ չամուսնացած երիտասարդ տղամարդու անունը կապում են չամուսնացած երիտասարդ դերասանուհու հետ։ Մենք շատ լավ ընկերներ ենք, իսկ սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներն էլ նկարահանման հրապարակից են։ Իմ անունը հաճախ են կապում խաղընկերուհիներիս հետ։ Վերջին շրջանում էլ Դիանա Մխիթարյանի անվան հետ կապվեց, սակայն մենք լավ ընկերներ ենք։ Երբ իմ կյանքում որևէ մեկը հայտնվի, ես խոստացել եմ, որ ինքս կհրապարակեմ»։

Վերադառնալով տեսահոլովակին՝ Կարենը նշեց, որ նկարահանումներն արդեն ավարտված են, իսկ տեսահոլովակը՝ մոնտաժային ընթացքի մեջ։ Հոլովակում նկարահանվել են Եվա Բաղդասարյանը, Սարգիս Թաշչյանը, բլոգերներ Էդո Մանուկյանը և Անդրանիկ Բաղդասարյանը։

«Երեք րոպե տևողությամբ հոլովակի մեջ ներառել այսքան հայտնի մարդկանց՝ բավականին պատասխանատու գործ էր։ Մեր տեսահոլովակի նկարահանումներն ուղղակի հիանալի են անցել։ Կան մասսայական տեսարաններ, որոնք մենք նկարահանել ենք առանց տեխնիկական հնարքների։ Իրականում կտեսնեք այնքան մարդ, որքան եղել է։ Ստացել ենք մի բան, որը Հայաստանում դեռ ոչ մի երգիչ չի ունեցել։ Թե՚ երգը, թե՛ տեսահոլովակը տարբերվող են»։

Ըստ Կարենի՝ ինքն այս տեսահոլովակից մեծ սպասելիքներ ունի՝ հաշվի առնելով այն աշխատանքը, որն իրականացրել են։

«Իմ կյանքում խաղացել եմ բավականին շատ հեռուստասերիալներում, թողարկել եմ տեսահոլովակներ, սակայն այս մեկն ինձ համար անչափ սպասելի է։ Մեր շոուբիզնեսում նմանատիպ գործ ինքս դեռ չեմ տեսել։ Եթե մի բան տարբերվում է, այն կա՛մ ունենում շատ մեծ հաջողություն, կ՛ամ՝ հակառակը։ Ինստագրամում ընդամենը 30 վայրկյան տևողությամբ հոլովակ եմ հրապարակել և այն արդեն 200 000 դիտում ունի։ Իմ սպասելիքներն այս տեսահոլովակից և երգից շատ մեծ են»,- ասաց Կարենը։

Երգը հեղինակել է Կարենի պրոդյուսերը՝ Արման Անտոնյանը, գործիքավորումը կատարել է Արթուր Ավետիսյանը, տեսահոլովակի ռեժիսորն ՝ Տիգրան Ավետիսյանը։

Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն Մանվեյան