Ցուկերբերգը դստեր ծննդից հետո երկու ամսով արձակուրդ կգնա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆFacebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ դստեր ծննդից հետո երկու ամսով արձակուրդ կվերցնի երեխային խնամելու համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում:
«Դա շատ անձնական որոշում է, ես որոշել եմ, որ երեխային հոգ տանելու համար երկու ամսով արձակուրդ կվերցնեմ, երբ մեր դուստրը ծնվի», — ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Gazeta-ն:
Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե ով է Ցուկերբերգին փոխարինելու ընկերության ղեկավարի պաշտոնում: Հավանական թեկնածուներ են համարվում Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը եւ արտադրանքի գծով փոխնախագահ Քրիս Քոքսը:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



