Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


13 քիչ հայտնի փաստեր, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

ԼԱՅՖ

Past.am

1. Եթե դուք հանդիպել եք արջի…

Մենք բոլորս էլ լսել ենք, որ արջի հանդիպելիս ավելի լավ է մեռած ձևանալ, բայց այդ ռազմավարությունը սովորաբար չի աշխատում։ Եթե դուք արջ եք տեսնում, պահպանեք հանգստություն ու քայլ հետ արեք՝ դանդաղ հեռանալով դեպի այն ուղղությամբ, որտեղից եկել եք՝ արջին տեսադաշտից դուրս չթողնելով։ Մի վազեք, քանի որ դա կարող է նրան սադրել հետապնդել ձեզ։

Արջերը շատ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, և հենց որ այդ կենդանին տեսնում է, որ դուք չեք պատրաստվում հարձակվել նրա վրա, նա էլ չի հետևի ձեզ։ Ագրեսիվ արջեր հազվադեպ են պատահում։ Դուք նաև պետք է իմանաք, որ արջերը շատ արագաշարժ են, բայց ոչ համառ։ Եթե դուք արագ վազեք ծառի կամ մեքենայի շուրջբոլորը, արջը կհոգնի ու կարող է կորցնել հետաքրքրությունը։

Եթե արջը չափազանց շատ է մոտեցել, ոչ մի քայլ հետ չպետք է գնալ։ Շարունակեք խոսել հանգիստ ձայնով։ Եթե գազանը դադարի մոտենալ ձեզ, փորձեք կրկին մեծացնել ձեր միջև եղած տարածությունը։ Իրադարձությունների զարգացման այս փուլում ցանկացած արջ հավանաբար կհրաժարվի շարունակել բախումը և կհեռանա, եթե, իհարկե, նա ագրեսիվ չի։

2. Ձեր տանը եղած անբացատրելի ձկնահոտը

Եթե դուք ձկան կամ մեզի ինչ-որ տարօրինակ բույր եք զգում, բայց չեք կարողանում գտնել դրա պատճառը, հնարավոր է, հալվել են էլեկտրական հոսանքի վարդակի կամ երկարացման լարի լարերը։ Դա կարող է հանգեցնել հրդեհի կամ պայթյունի։ Ավելի լավ է նման դեպքում անջատել հոսանքը, քանի դեռ չեք գտել խնդրի պատճառը։

3. Եթե ընկել եք մեռյալ հոսքի մեջ

Եթե մարդիկ ընկնում են կտրատվող հոսանքի մեջ, նրանց առաջին միտքն այն է լինում, որ արագ հասնեն ափին, դրա համար էլ նրանք շուտ են հոգնում ու նվազեցնում ապրելու, կենդանի մնալու իրենց հնարավորությունները։ Եթե դուք զգում եք, որ ընկել եք այդպիսի հոսանքի մեջ, հանգստություն պահպանեք ու սկսեք լողալ ոչ թե ափի ուղղությամբ, այլ դրան զուգահեռ։ Այդպես դուք շուտով դուրս կգաք կտրատվող հոսքից ու կկարողանաք ափ վերադառնալ։

4. Ասպիրին՝ ինֆարկտի ժամանակ

Ասպիրինը կարող է օգնել սրտային տագնապի ժամանակ, բայց այն պետք է արագ ընդունել։ Հիվանդը պետք է պառկի ու լավ ծամի հաբը նախքան այն կուլ տալը, որ ասպիրինը ժամանակին սկսի գործել։

5. Ինչպե՞ս ճանաչել ջերմային հարվածը

Տապի կամ արևայրուքի ամենաակնհայտ նշաններն են գլխապտույտն ու սրտխառնուքը, բայց եթե դուք վստահ չեք (քանի որ այդ նշանները կարող են ի հայտ գալ տարբեր պատճառներով), ինչ-որ քաղցր բան կերեք։ Եթե ձեր կերածի համը տհաճ է, ապա դա ջերմային հարված է։ Սրտային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է անհապաղ բժշկի դիմեն։

6. Ինչպե՞ս մարդուն վերադարձնել գիտակցության

Եթե դուք ուզում եք մարդուն գիտակցության բերել, նրան պառկեցրեք մեջքի վրա ու ծնկներով սեղմեք կուրծքը։ Այդպիսով կլավանա ուղեղի արյան շրջանառությունը, և մարդը ուշքի կգա։ Բայց նախ համոզվեք, որ մարդը չունի ոչ մի վնասվածք կամ վերք, քանի որ այդ դեպքում կարող եք իրավիճակը բարդացնել։

7. Թունավոր օձի խայթոցի դեպքում

Չնայած տարածված կարծիքին, որ պետք է ծծել ու թքել թույնը, մի արեք նման բան։ Դրա փոխարեն՝ վերքի վրա դրեք սառը թրջոց։ Խայթվածը պետք է պառկի, պահպանի հանգստությունը, հեղուկներ խմի ու ընդունի հակաալերգիկ պրեպարատներ, եթե դա հնարավոր է։ Ամրակապ մի դրեք, վերքը մի կտրեք ու մի փորձեք ծծել ու թքել թույնը։

8. Այն բանից հետո, երբ դուք փրկել եք խեղդվող մարդու…

Եթե ձեզ հաջողվել է փրկել խեղդվող մարդու, նրան խորհուրդ տվեք անհապաղ հիվանդանոց դիմել, քանի որ նրա թոքերի մեջ կարող է ջուր մնացած լինել, որը կհարուցի լուրջ խնդիրներ ու կարող է հանգեցնել մարդու մահվան՝ դեպքից օրեր անց։

9. Ինչպես վթարից հետո կոտրել մեքենայի ապակիները

Եթե վթարից հետո դուք փակված եք մնացել ավտոմեքենայի մեջ, ու դռները չեն բացվում, դուք պետք է կոտրեք պատուհանը։ Ամենապարզ եղանակը դա անելու համար նստատեղի գլխամասի հատվածն օգտագործելն է։ Այն սովորաբար դուրս է գալիս։ Դրա ու մետաղյա իրի օգնությամբ կարող եք կոտրել ապակին։

10. Հրդեհը կարող է սկսվել մի շիշ ջրի պատճառով

Սա կարող է տարօրինակ հնչել, բայց մի շիշ ջուրը լիովին կարող է հրդեհ հարուցել։ Եթե այն թողնես արևի տակ, պլաստիկը կաշխատի՝ որպես լինզա ու արևի ճառագայթները կխտացնի մի տեղում։ Դրա համար ավելի լավ է ջրի շշերը լուսամուտագոգին չդնել։ Հատկապես խուսափեք դրանք ավտոմեքենայի մեջ դնելուց, ուր արևը խիստ կտաքացնի դրանք։

11. Ձեզ մոտ միշտ պետք է ունենաք հակաալերգիկ պրեպարատ

Ձեզ մոտ կարող է ալերգիա լինել մի բանից, որին դուք չեք էլ կասկածում, իսկ ուժգին ալերգիկ ռեակցիան կարող է հանգեցնել մահվան։ Դրա համար, եթե դուք պատրաստվում եք մեկնել արտասահման, դուք պետք է ընդունեք հակաալերգիկ դեղամիջոց։ Դուք չգիտեք, թե ձեր մարմինն ինչպես կարձագանքի նոր սննդամթերքին, բույսերին ու միջատներին։

12. Եթե դուք նկատել եք, որ ջուրը չափազանց շատ է հեռացել ափից, դա կարող է ցունամիի մոտենալու նշան լինել։

Եթե դուք նկատել եք նման բան, ձեր շուրջը եղած մարդկանց զգուշացրեք։ Ցավոք, 2004թ. Թաիլանդի շատ բնակիչներ ուշադրություն չդարձրին այդ նշանին։ Երբ Փխուկետի մոտի ջրերը հեռացան ափերից, մարդկանց մեծ մասը շատ ուրախացավ ու գնաց ձուկ ու խխունջ հավաքելու։ Երեխաներն իսկապես հիացած էին։

Բայց լողափերից մեկում 10-ամյա անգլուհի Թիլլի Սմիթը հասկացավ, թե ինչ է կատարվում, ու զգուշացրեց իր ծնողներին, ովքեր նախազգուշացրին այլ լողափների, ինչպես նաև մերձակա հյուրանոցի աշխատակիցներին։ Մարդկանց տարհանեցին, և այդ լողափում ոչ մի զոհ չեղավ, այն ժամանակ, երբ թաիլանդական այլ լողափերում ավելի քան 5000 զոհ գրանցվեց։

13. Համար Երեք

Եթե դուք գտնվում եք կրիտիկական իրավիճակում, լավ կլինի՝ հիշեք հետևյալ թվերը, որոնք նկարագրում են միջին վիճակագրական մարդու՝ գոյատևելու ունակությունները՝ 3 րոպե՝ առանց օդի, 3 ժամ՝ էքստրեմալ ջերմաստիճանների դեպքում, 3 օր՝ առանց ջրի, 3 շաբաթ՝ առանց ուտելու։

 

 

Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն Մանվեյան