Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայի արեւմուտքում առեւանգել են չորս թուրքերի, եւ ոստիկանությունն իրականացնում է նրանց փրկելուն ուղղված գործողություններ, հաղորդում է Reuters-ը:
«Չորս թուրք էքսպատներ առեւանգվել են Քվարա նահանգի Գբեյլ գյուղում»,-գործակալությանը հայտնել է նահանգի ոստիկանության մամուլի քարտուղարը:
Այժմ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում գերեվարվածներին փրկելու եւ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նա հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:
Թուրքիայի ԱԳՆ-ը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Ավելի վաղ՝ երեքշաբթի, Նիգերիայի ափերի մոտ զինված ծովահենները հարձակվել էին թուրքական նավի վրա՝ գերեվարելով 10 թուրք նավաստիների:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



